Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Մագնեզիումը հղիության ժամանակ

Մագնեզիումը հղիության ժամանակ

2021 Հուն 09, Չորեքշաբթի

Մագնեզիումը (մագնեզիումի սուլֆատ) հղիներին ամենահաճախ նշանակվող պատրաստուկներից է: Այն ազդեցության լայն շրջանակ ունի՝ իջեցնում է ճնշումը, միզամուղ է, հանում է հարթ մկանների սպազմը, կարգավորում փորկապությունը, օգտագործվում է ցնցումների և թունավորումների ժամանակ: Այդ դեղորայքի որոշ առանձնահատկություններն օգտագործվում են հղիության բարդությունների, հիվանդությունների բուժման համար, որոնք են.

•    արգանդի բարձր տոնուս,
•    հիպերտոնիա,
•    նեֆրոպաթիա և այտուցվածություն,
•    պրեէկլամպսիա և էկլամսիա:

Այս բոլոր դեպքերում մագնեզիումը ցուցաբերում է արագ և արդյունավետ ազդեցություն՝ հանում է սպազմը, կարգավորում արգանդի տոնուսը, կարգավորում արյան շրջանառությունը, իջեցնում ճնշումը, հանում ցնցումները:

Բացի այդ, մագնեզիումը նշանակվում է ընկերքի շերտազատման ժամանակ, թրոմբների առաջացումը կանխող միջոց և որպես հանգստացնող:

Մագնեզիումի օգտագործման հակացուցումները

Ինչպես բոլոր դեղերը, մագնեզիումը նույնպես ունի իր կողմնակի ազդեցությունները: Սակայն համարվում է, որ պտուղը և մայրը ավելի տուժում են մկանային բարձր տոնուսից և այլ բարդություններից, քան դեղորայքի կողմնակի ազդեցությունից:  

Ամեն դեպքում, պետք է դեղորայքի նշանակումը լինի կարճատև, խիստ դոզավորված և հաշվի առնվի հղիության ժամկետը:

Մագնեզիումի նշանակությունը նպատակահարմար է երկրորդ և երրորդ եռամսյակներում, երբ արգանդի մկանները ձեռք են բերում ուժեղ կծկվելու ունակություն: Մագնեզիումի ներարկումներն առաջին եռամսյակում անիմաստ են, քանի որ այդ ժամանակ պտղի արտամղումը պայմանավորված չէ մկանային տոնուսով, այլ կան ավելի օբյեկտիվ պատճառներ (օրինակ, հորմոնալ դիսբալանս): Բայց պատրաստուկմ այդ վաղ շրջանում կարող է բացասական ազդեցություն ունենալ պտղի վրա:

Մագնեզիումը հակացուցված է նաև հետևյալ վիճակներում.

•    Հիպոտոնիա,
•    կալցիումի պատրաստուկների համատեղ ընդունում,
•    երիկամային անբավարարություն,
•    անհատական անընկալություն՝ ալերգիա դեղորայքի նկատմամբ,
•    բրադիկարդիա,
•    օրգանիզմի ջրազրկում:

Մագնեզիումի ընդունումից առաջացած բարդությունները

Կանայք պատրաստուկը հիմնականում լավ են տանում: Բարդությունները դիտվում են սխալ դոզավորման կամ արագ ներմուծման արդյունքում:

Օրգանիզմի հաճախ հանդիպող ռեակցիաները մագնեզիումի ընդունման ժամանակ.

•    թուլություն, գլխապտույտ,
•    դժվարացած շնչառություն,
•    տագնապ,
•    վերջույթների թմրություն, մկանային թուլություն,
•    ճնշման իջեցում, առիթմիա,
•    սրտխառնոց,
•    դեմքի արյունալեցում,
•    միզարձակման հաճախացած ցանկություն (1-2 ժամ տևող միջոցառման ժամանակ):

Դրանցից խուսափելու համար մագնեզիումը նշանակվում է 5-7 օրից ոչ ավելի և բժշկի հսկողությամբ:

Մագնեզիումի ներարկումները

Մագնեզիումն արտադրվում է երկու ձևով՝ փոշու, որը բացվում է ջրով, և լուծույթի՝ միջմկանային և ներերակային ներարկումների համար:

Ամենաարդյունավետ և արագ ազդող միջոցը համարվում է կաթիլային ներմուծումը: Արյան մեջ հայտնվելով` դոորայքն ազդում է 2-3 րոպեից:

Ներարկման ընթացքում կինը պետք է պառկած լինի և ավարտից հետո մի քանի րոպե մնա հորիզոնական դիրքում:

Միջմկանային ներարկումները ներկայում հասցված են նվազագույնի, քանի որ ցավոտ են, մեծ զգուշություն են պահանջում և ազդեցությունն սկսում է 30-40 րոպեից:

Փոշու լուծույթներն օգտագործում են խմելու ձևով` որպես լեղամուղ և աղիները թուլացնող միջոց: Ստամոքսից այն գրեթե չի անցնում արյան մեջ:



+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը