Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Բազմապտուղ հղիություն

Բազմապտուղ հղիություն

2021 Հուն 23, Չորեքշաբթի

Կինը լիարժեք կամ նվազագույն բարդություններով հղիություն կարող է կրել մեկ պտղի դեպքում: Այդ պատճառով զույգերով հղիությունը համարվում է ոչ նորմալ:

Պատճառները

Առայսօր բազմապտղության կոնկրետ պատճառներ պարզված չեն: Միաբջիջ զույգերը զարգանում են մեկ բեղմնավորված ձվաբջջից, սակայն դրա պատճառն անհայտ է: Իսկ ոչ միաբջջայինները`  2 տարբեր, մի քանի օր տարբերությամբ բեղմնավորված ձվաբջիջներից են զարգանում, այդ պատճառով միմյանցից տարբեր են և կարող են տարբեր սեռ ունենալ:

Վերջին ժամանակաշրջանում ավելացել են բազմապտուղ հղիությունները, և դրա պատճառներն են.

•    ժառանգականությունը, որը հիմնականում փոխանցվում է մայրական կողմից, իսկ հայրը փոխանցում է դուստրերին,
•    հակաբեղմնավորիչների երկարաժամկետ օգտագործման դադարեցումը. օրգանիզմը կարծես փորձում է կոմպենսացնել իր հարկադրական «պարապուրդը»,
•     կլիմաքսից առաջ կնոջ մոտ հորմոնների գործունեության ուժեղացումը,
•    անպտղության բուժման համար ձվարանների գործունեության դրդումը,
•    ԱՄԲ, երբ մի քանի ձվաբջիջ է ներդրվում կնոջ արգանդում,
•    կարճ դաշտանային ցիկլը՝ 20-21 օր. առկա է օրինաչափություն այդպիսի կանանց և բազմապտղության միջև:

Բազմապտուղ հղիության նշանները

Պտուղների քանակը հայտբնաբերվում է 10 շաբաթականից, երբ հնարավոր է լավ լսել սրտի զարկերը:

Իսկ մինչև այդ միայն հնարավոր է ենթադրել ինչ-որ նշաններով.

•    շատ վաղ են սկսում տոքսիկոզի երևույթները, ընթանում են ծանր, արտահայտվում է ուժեղ թուլություն,
•    հղիության թեստի գծիկները հայտնվում են ժամկետից շուտ և ցայտուն են. պատճառը խորիոնային հոնադոտրոպինի կրկնապատկված աշխատանքն է,
•    որովայնը ստկսում է մեծանալ արդեն առաջին շաբաթներից և արագորեն մեծ չափեր է ընդունում:

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) վաղ շրջանում չի կարող հստակ ցույց տալ պտուղների թիվը. պետք է համբերել մինչև 10 շաբաթականը, և նոր միայն հետազոտության արդյունքը վստահելի կլինի:

Հղիության զարգացումը զույգերի դեպքում

ՈՒՁ հետազոտությամբ կարևոր է պարզել ընկերքների քանակը:  Եթե յուրաքանչյուր պտուղ ունի իր ընկերքը, ստանում է լիարժեք սնունդ և թթվածին՝ հղիությունն ընթանում է նվազագույն խնդիրներով: Մեկ ընդհանուր ընկերքի դեպքում պտուղների զարգացումն անհամաչափ է ընթանում: Հաճախ նրանցից մեկն անբավարար սնունդ է ստանում և ունենում է թթվածքնային քաղց: Այդ փոքրիկը ծնվում է թույլ և փոքր քաշով:

Մեկ պլացենտայի դեպքում ծննդաբերության ժամանակ այդ պտուղը կարող է մահանալ` սուր հիպօքսիայի պատճառով: Նման դեպքերում պետք է իրականացնել կեսարյան հատում:

Զույգերի դեպքում հղիի օրգանիզմի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է. երկրորդ եռամսյակում արյան ծավալը մեծանում է կրկնակի, որը կարող է երկաթդեֆիցիտային սակավարյունության պատճառ դառնալ:

Արգանդի շատ մեծ չափերը բերում են դիաֆրագմայի շեղման, դժվարանում է թոքերի և սրտի աշխատանքը, հղիի մոտ առաջանում է երիկամների վարիկոզ. հղին շուտ է հոգնում, քայլել անգամ դժվարանում է:

Երրորդ եռամսյակում, արգանդի խիստ ձգվածության հետևանքով, ի հայտ է գալիս վաղաժամ ծննդաբերության վտանգ:

Եթե արգանդի վրա առկա է սպի, 30 շաբաթականում արդեն բժիշկները արհեստականորեն ծննդաբերություն են դրդում՝ խուսափելու արգանդի պատռումից և այլ բարդություններից:

Միզապարկի վրա արգանդի ճնշման արդյունքում կարող է խանգարվել միզարձակումը, որը միզուղիների վարակների պատճառ կարող է լինել:

Բազմապտուղ հղիությունների ժամանակ 5-6 անգամ ավելի հաճախ է զարգանում պրեէկլամպսիա:  Միաժամանակ, շատ հղիներ թեթև են տանում և չեն զգում որևէ տարբերություն մեկ և զույգ պտուղներով հղիությունների միջև:

Ծննդաբերությունը

60 տոկոս դեպքում բազմապտուղ հղիությունն ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ: 35 շաբաթական հղիությունից սկսած կինը պետք է պատրաստ լինի դրան: Բժիշկները 2-3 շաբաթ ավելի շուտ հղիին ուղղորդում են ստացիոնար՝ մասնագետների հսկողության տակ գտնվելու համար:

Զույգերով հղիությունը կեսարյան հատման պարտադիր ցուցում չէ, որովհետև, բարենպաստ պայմանների դեպքում, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել:

Նման ծննդաբերության վարումը պետք է շատ ուշադիր իրականացնել, քանի որ առկա է հետևյալ խնդիրների վտանգը.

•    պորտալարի արտանկում և սեղմում,
•    պտղի թաթիկի և տոտիկի դուրս գալը` ծննդաբերական ուղիներից,
•    երկրորդ պտղի հիպօքսիա՝ ընդհանուր ընկերքի դեպքում,
•    ծննդաբերական գործընթացի թուլություն՝ արգանդի մկանների ձգվածության հետևանքով, որը երկու պտղի մոտ կարող է հանգեցնել հիպօքսիայի զարգացման:

Բոլոր դեպքերում, պահանջվում են անհատական մոտեցումներ, շտապ կողմնորոշում և վճիռներ:

Կեսարյան հատում կատարվում է այն դեպքերում, երբ ծննդաբերությունը կարող է ընթանալ բարդություններով:

Կեսարյան հատման ցուցումներն են.

•    հղիի քրոնիկ հիվանդությունները,
•    էկլամպսիան (հեստոզը),
•    պտուղների մեծ չափերը,
•    պտղաջրերի մեծ քանակը,
•    հիպօքսիան,
•    առաջին պտղի միջաձիգ կամ հետույքային դիրքը,
•    արգանդի վրա առկա վիրահատական սպին,
•    պլացենտայի առաջադրությունը կամ ցածր դիրքը:

Նորածինները կարող են ծնվել փոքր քաշով, սակայն նրանց մոտ բարձր են հարմարողականության հնարավորությունները և շատ արագ վերականգնում են իրենց քաշերը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը