Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը

Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը

2021 Սեպ 17, Ուրբաթ

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է անպտղության պատճառ դառնալ:

Ախտորոշումը

Ախտորոշումն սկսվում է սպերմագրամայից:  Դա սերմնահեղուկի հետազոտությունն է, որի օգնությամբ հնարավոր է պարզել վերարտադրողական առողջությունը: Որպեսզի արդյունքները ճշգրիտ ստացվեն, անհրաժեշտ է 4-5 օր բացառել սեռական կյանքը, չօգտագործել ալկոհոլ և չհաճախել սաունա:

Սպերմատոզոիդների ձևը որոշելու համար պատրաստվում է քսուք, նեկվում և ուսումնասիրվում մանրադիտակով: Սպերմատոզոիդը կազմված է գլխիկից, միջին հատվածից և պոչից: Գլխիկում տեղակայված է ակրոսոմա, որը պարունակում է ձվաբջջի թաղանթը լուծող ֆերմենտ:

Նորմայում սպերմատոզոիդի գլխիկը ձվաձև է՝ 5-6 մկմ երկարությամբ և 2,5-3,5 մկմ լայնությամբ: Նրա ակրոսոման պետք է ունենա համաչափ եզրեր և ծածկի գլխիկի 2/3-ը:  Պոչի երկարությունը մոտավորապես 50 մկմ է: Այս ցուցիչներից ցանկացած շեղում գնահատվում է որպես ախտաբանություն:

  • Գլխիկի դեֆեկտներ. գլխիկը կարող է լինել մեծ կամ փոքր, կոնաձև, տանձաձև, կլոր, անձև, երկատված:
  • Պարանոցի և միջին հատվածի դեֆեկտներ. դա միջին մասի ոչ համաչափ ամրացումն է գլխիկին, ինչպես նաև սպերմատոզոիդի հաստ կամ ոչ ճիշտ ձևերով, ծայրահեղ ծռված պարանոցը:
  • Պոչի դեֆեկտներ. պոչը կարող է լինել կարճ, մեկից ավելի, կոտրված, ծռված՝ արտահայտված անկյունով կամ փաթաթված:

Հետազոտության արդյունքը գնահատելիս, բժիշկը հաշվի է առնում նաև սպերմատոզոիդների քանակը, շարժունակությունը, փորձանյութի տվյալները՝ ծավալ, pH, մածուցիկություն, լորձի և այլ բջիջների առկայություն:

Տերատոզոոսպերմիան հաճախ զուգակցվում է սպերմատոզոիդների շարժունակության և քանակի իջեցման հետ:

Պատճառները

Տերատոզոոսպերմիան կարող է ի հայտ գալ տղամարդու մոտ, որը բուժվում էԿրոնի կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ հիվանդությունների դեմ: Բուժվող ռիսկի խմբում են նաև ցելիակիայով հիվանդները (անընկալություն ձավարեղենային սպիտակուցի նկատմամբ):

Նպաստող գործոններն են՝ ծխելը, նստակյաց կյանքը, ոչ առողջ և անկանոն սնունդը, սեռական վարակները:

Լրացուցիչ հետազոտություններ և բուժում

Սպերմագրամայի արդյունքներից կախված, կարող են նշանակվել լրացուցիչ հետազոտություններ՝ սեռավարակների հետազոտություն, շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն: Կարող է նշանակվել գենետիկ քննություն: Օրինակ, եթե կասկածվում է գլոբոզոոսպերմիա. հիվանդություն, որի ժամանակ սպերմատոզոիդների մի մասը կամ բոլորը գնդաձև գլխիկներով են, իսկ ակրոսոմները դեֆորմացված են կամ բացակայում են: Իսկ առանց ակրոսոմի սպերմատոզոիդը չի կարող թափանցել ձվաբջիջ և բեղմնավորել այն: Այս դեպքում հաճախ անհրաժեշտ են լինում լրացուցիչ վերարտադրողական տեխնոլոգիաներ:

Բուժումը  

Որոշ դեպքերում պատճառն անհայտ է մնում, և բժիշկը նշանակում է սերմնահեղուկի որակը լավացնող ընդհանուր միջոցներ:

Բուժման համար կարևոր է ո՛չ միայն նշանակված դեղորայքը, այլ նաև կյանքի որակի փոփոխությունը՝ բացառել ծխելը, ավելորդ քաշը, սնվել ճիշտ:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը