Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ռինիտը հղիների մոտ

Ռինիտը հղիների մոտ

2021 Հոկ 06, Չորեքշաբթի

Հղիների մոտ ռինիտը տարածված ախտաբանություն է, որը հանդիպում է ապագա մայրերի 30 տոկոսի մոտ: Այն, սովորաբար, վտանգ չի ներկայացնում պտղի և հղիի համար, սակայն սխալ բուժումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Հղիների ռինիտն արտահայտվում է հիմնականում երեք ախտանշանով՝ քթի փակվածություն, դժվարացած շնչառություն, քթից` շճային արտադրություն:

Թեև հղիների մոտ ռինիտը վտանգ չի ներկայացնում, սակայն վատացնում է հղիի կյանքի որակը:

Այս ախտաբանությունն արտահայտվում է մինչև 20-րդ շաբաթը` ներառյալ, կամ հղիության 20 շաբաթականից հետո: Առաջին դեպքում այն անցնում է ինքնուրույն՝ 2-3 ամսից, և այլևս չի կրկնվում: Իսկ 20 շաբաթականից հետո սկսվելիս՝ կարող է պահպանվել մինչև ծննդաբերությունը, և անգամ դրանից հետո:
Եթե ախտանշանները տևում են 2 ամսից ավելի և չեն անցնում` ինքնաբուժմամբ (անոթալայնիչ միջոցներն արգելվում են), ուրեմն այն ունի քրոնիկ բնույթ:

Պատճառները

Այս ախտաբանության պատճառականությունը մինչև այժմ վիճելի է: Մեծամասնությունն այն կապում է հորմոնալ տեղաշարժերի հետ՝ էսթրոգենների և արյան մեջ ացետիլխոլինի մակարդակի բարձրացմամբ, որը բերում է քթի լորձաթաղանթի հիպերեմիայի ու այտուցի: Երբեմն հղիի մոտ դիտվում է նաև քթի ձևափոխում և չափերի մեծացում:

Հյուսվածաքիմիական հետազոտությունները ցույց են տվել, որ քթի փակվածությունը կարող է առաջանալ պարասիմպատիկ նյարդային համակարգի ակտիվացման արդյունքում` արտահայտված արյունալեցման պատճառով:

Ախտանշանները

  • Դժվարացած քթային շնչառություն, քթի փակվածություն,
  • քթում` տհաճ զգացողություն, փռշտոց,
  • թափանցիկ շճային արտադրություն` քթից,

սեղղման զգացողություն` քթի շրջանում և քթի սինուսներում:

Դժվարացած քթային շնչառությունը հղի մոտ առաջացնում է քնի խանգարում և հիպօքսիա, որն զգում է նաև պտուղը:

Տարբերակիչ ախտորոշումը

Հղիների մոտ ռինիտի ախտանշանները նման են այլ հիվանդությունների՝ վիրուսային վարակներ, հայմորիտ և այլն: Տարբերակման համար կարևոր են վարակներին բնորոշ բարձր ջերմությունը և կոկորդի ցավը:
Հայմորիտի ժամանակ քթից արտադրությունը դեղնավուն է կամ կանաչավուն, հայմորյան և ճակատային ծոցերի շրջանները սեղմելիս ցավոտ են, գլուխը խոնարհելիս ցավն ուժեղանում է և, երբեմն կարող է նաև բարձրանալ մարմնի ջերմությունը:
Հղիների ռինիտը պետք է տարբերակել նաև ալերգիկ ռինիտից, որն ուժեղանում է ալերգենի առկայությամբ:

Բուժումը

Խորհուրդներ

  • քթի խոռոչի լվացում` թույլ աղաջրով,
  • սենյակի խոնավացում,
  • քնելիս օգտագործել մի քանի բարձ,
  • զբոսանք` քնից առաջ,
  • առավոտյան մարմնամարզություն և շնչառական վարժություններ,
  • չօգտագործել օծանելիք և հեռու մնալ ծխողներից:


Դեղորայքային բուժում

Հղիների մոտ ռինիտի ժամանակ դեղորայքն ընտրվում է զգուշությամբ:  Չեն նշանակվում համակարգային կորտիկոստերոիդների հաբեր: Որոշ դեպքերում դրանք նշանակվում են միայն աէրոզոլի տեսքով: Չեն նշանակվում նաև հակահիստամինային հաբեր:
Ֆիզիոթերապիան նույնպես սահմանափակ է, քանի որ դրանց մեծ մասը կարող են ազդել պտղի զարգացման վրա:

Ամեն դեպքում, ռինիտի ժամանակ, հատկապես, եթե կան նաև գլխացավեր, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը