Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիությունը և տարիքը

Հղիությունը և տարիքը

2021 Դեկ 09, Հինգշաբթի

Կարծիք կա, որ որքան վաղ հղիանա կինը, ֆիզիոլոգիական առումով այնքան լավ է: Սակայն դա այդպես չէ: Շատ վաղ հղիությունը հղի է լուրջ բարդություններով, օրգանիզմի հյուծումով և տրավմատիկ ծննդաբերությամբ: Պատճառն այն է, որ դեռատի օրգանիզմը դեռ բավարար չափով ձևավորված չէ և պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության: Վաղ հղիությունը և՛ պտղի, և՛ մոր համար փորձություն է:

18-25 տարեկանն ամենակատարյալ տարիքն է հղիության և ծննդաբերության համար, քանի որ երիտասարդ և ուժեղ օրգանիզմը ձվաբջիջների մեծ պաշար ունի և հիմնականում դեռևս զերծ է քրոնիկ հիվանդություններից:

Չնայած այս դեպքում էլ անհատական մոտեցում է պետք: Երբեմն հասուն կանայք ավելի առողջ և ուժեղ են, քան 18-25 տարեկան երիտասարդ աղջիկները:
Այստեղ մեծ դեր ունեն գենետիկան, անհատական յուրահատկությունները և կյանքի բնույթը: Սակայն, ըստ վիճակագրության, մինչև 25 տարեկանը պտղի մոտ գենետիկ խնդիրների վտանգն ամենանվազագույնն է, իսկ մոր մոտ նվազագույն են հղիության բարդությունները:

25-35 տարեկան կանայք: Անցել են այն ժամանակները, երբ 25 տարեկանից հետո հղիացող կանայք համարվում էին ուշ ծննդաբերողներ: Ներկայում 30 տաեկանն անց կանայք ավելի հաճախ են առաջին անգամ ծննդաբերում: Եթե կինն իրեն լավ է զգում, առողջ ապրելակերպ է վարում, ապա առողջ երեխա ունենալու հավանականությունն ավելի մեծ է, քան մինչև 25 տարեկանը:  Իհարկե, 30-ից հետո հղիությունն ավելի դժվար է ընթանում. կարող են դիտվել բարձր զարկերակային ճնշում, այտուց:

35-40 տարեկանում պտղաբերությունը նվազում է և ինքնուրույն հղիանալը դժվարանում է: Հղիության ընթացքի վրա կարող է ազդել ապրած կյանքի որակը  (վնասակար սովորություններ, սթրեսներ, ավելորդ քաշ), առկա հիվանդությունները՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ:

60 և ավելի տարիքում հղիությունն բարդ է, բայց` հնարավոր: Բարդությունը կայանում է նրանում, որ օրգանիզմի պաշարները սպառվում են և տարիների ընթացքում վերարտադրողական օրգանների տարած հիվանդությունները (վարակներ), հղիություններն իրենց ազդեցությունը կարող են ունենալ:

Բացի այդ, այդ օրգաններում տարիքային փոփոխություններ են ընթանում, իսկ մկանները կորցնում են իրենց առաձգականությունը, որի արդյունքում ծննդաբերությունը բնական ճանապարհով կարող է բարդ և տրավմատիկ ընթացք ունենալ:
40 տարեկանից հետո Դաունի համախտանիշով ծնվող երեխաները 106-ից մեկն են, իսկ 45-ից հետո՝ 30-ից մեկը:

Այնպես որ, հղիության պլանավորմանը պետք է շատ լուրջ վերաբերվել` ցանկացած տարիքում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը