Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Դենսիտոմետրիա (ոսկրերի խտության որոշում)

Դենսիտոմետրիա (ոսկրերի խտության որոշում)

2022 Հուն 04, Երեքշաբթի

Ոսկրային համակարգի վիճակը հիմնականում պայմանավորված է ոսկրերի խտությամբ և կառուցվածքով: Այս հյուսվածքի փոփոխությունները հայտնաբերելու ախտորոշիչ մեթոդներից է դենսիտոմետրիան: Հետազոտությունն իրականացվում է ռենտգեն կամ ուլտրաձայնային ճառագայթման օգնությամբ: Հետազոտությունն անցավ է և շատ ժամանակ չի խլում: Ուլտրաձայնային դենսիտոմետրիան ոսկրային հյուսվածքի խտության որոշման սքրինինգային (նախնական) մեթոդ է: Ուլտրաձայնային դենսիտոմետրիան նախապատրաստում չի պահանջում:

Ուլտրաձայնային դենսիտոմետրիա

Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի դեպքում ոսկրի խտությունը որոշվում է ուլտրաձայնային ճառագայթների օգնությամբ: Մեթոդը կիրառվում է օստեոպորոզի սկզբնական շրջանում` ընդհանուր ոսկրային կորուստները որոշելու նպատակով: Հետազոտությունն իրականացվում է շարժական դենսիտոմետրի օգնությամբ, որը չափում է ոսկրային հյուսվածքով ուլտրաձայնային ալիքի անցման արագությունը: Արագության ցուցանիշը գրանցվում է հատուկ տվիչի օգնությամբ, որից տվյալները ներմուծվում են համակարգիչ և մշակվում համակարգի կողմից: Մշակված տվյալները ցուցադրվում է համակարգչի մոնիտորին: Այդպիսի սարքերի մեծ մասը նախատեսված են դաշտանադադարի շրջանում կանանց մոտ կրունկոսկրի հյուսվածքը գնահատելու համար, քանի որ հիմնականում կմախքի հենց այդ մասն է ենթարկվում նյութափոխանակության գործընթացներին: Ոսկրի խտությունն ազդրի վզիկի շրջանում և կրունկոսկրում կանանց մոտ գրեթե համընկնում է: Հետազոտության այս եղանակը հաճախ կիրառվում է ռենտգենաբանական մեթոդների հակացուցումների դեպքում: Այս հետազոտությունը հղիներին և կերակրող մայրերին թույլատրված է իրականացնել բազմակի անգամ:  

Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի առավելություններն են.

•    ախտորոշման իրականացման արագությունը (առավելագույնը 15 րոպե),
•    անցավ գործընթացը,
•    օրգանիզմի վրա թունավոր ազդեցության բացակայությունը:

Ուլտրաձայնային դենսիտոմետրիան կիրառվում է որպես օստեոպորոզի առաջնային (նախնական) ախտորոշում (սքրինինգային մեթոդ): Օստեոպորոզի հայտնաբերման դեպքում հնարավորին հստակ ախտորոշման նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել առավել սպեցիֆիկ հետազոտություն՝ ռենտգեն դենսիտոմետրիա:

Պարտադիր պարբերաբար (տարեկան առնվազն երկու անգամ) սքրինինգային դենսիտոմետրիա պետք է անցնեն.

•    Կանայք` դաշտանադադարի ժամանակ` հատկապես, եթե այն վաղ է սկսվել,
•    ձվարանները հեռացված կանայք,
•    հարվահանաձև գեղձի հիվանդությամբ պացիենտները,
•    40 տարեկանն անց կանայք և 60 տարեկանն անց տղամարդիկ,
•    պասիվ կենսակերպ վարող մարդիկ,
•    30 տարեկանն անց մարդիկ, որոնց հարազատների մոտ ախտորոշված է օստեոպորոզ,
•    մարդիկ, որոնց մոտ աննշան վնասվածքն ավարտվել է որևէ ոսկրի կոտրվածքով,
•    պացիենտները, որոնց երկարատև դեղորայք ընդունելը նպաստել է ոսկրային հյուսվածքից կալցիումի աղերի լվացմանը (միզամուղներ, հորմոնային հակաբեղմնավորիչներ, հակամակարդիչներ, գլյուկոկորտիկոիդներ, հոգեմետ, հակացնցումային պատրաստուկներ, տագնապամարիչ դեղեր` տրանկվիլիզատորներ,և այլն)
•    տարբեր սննդակարգերին հետևող մարդիկ, բուսակերները, բուժական քաղցի կողմնակիցները, ոչ ռացիոնալ և չհավասարակշռված սնվողները,
•    կանոնավոր, ինտենսիվ, հյուծող ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվող մարդիկ,
•    ոչ բարձրահասակ և ցածր քաշով մարդիկ,
•    ալկոհոլ, ծխախոտ չարաշահող մարդիկ:

Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի առավելությունները

•    Բարձր տեղեկատվության զուգակցումն օրգանիզմի համար անվնաս տարբերակով ախտորոշման հետ,
•    հետազոտության իրականացման պարզությունն ու օպերատիվությունը (մեկ հետազոտության տևողությունը չի գերազանցում 15 րոպեն),
•    հասանելիությունը և հետազոտության այլ մեթոդների համեմատությամբ ոչ բարձր արժեքը (ՄՌՏ, ՀՏ),
•    հատուկ նախապատրաստում չի պահանջվում,
•    բացարձակ անցավ է,
•    չունի հակացուցումներ:

Մեթոդը հարմար է որպես սքրինինգ-հետազոտություն` օստեոպորոզի զարգացման ռիսկը հայտնաբերելու համար: Այս հետազոտության հասանելիությունը և անվտանգությունը թույլ են տալիս իրականացնել այն նաև առանց բժշկի ուղեգրման:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը