Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեց

Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեց

2022 Մար 07, Երկուշաբթի

2022 թվականի մարտի 7-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն էր այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 540 գրամ քաշով ծնված վանաձորցի փոքրիկի դուրս գրման առիթով: Խորը անհասությամբ երեխան Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն էր տեղափոխվել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին` Մուրացան համալսարանական հիվանդանոցի արագ արձագանքման ռեանիմոբիլով: Այսպիսի քաշով ծնված երեխայի առողջ դուրս գրումը Հայաստանում աննախադեպ է: Այդ մասին իր խոսքում նշեց նաև նախարարը. «Ի ուրախություն մեզ բոլորիս, այսօր դուրս ենք գրում ցածր քաշով և ժամկետից բավականին շուտ ծնված բալիկին, որը տեղափոխվել էր Վանաձորից»:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանը մանրամասնեց այն մասին, ինչն օրեր շարունակ իրենց ուշադրության կենտրոնում էր. «Հայաստանում 540 գրամ քաշով նորածնի ծնունդն ամենանվազագույնն է, որ իր ապրելով ուրախություն պարգևեց բոլորիս: Ճանապարհը դժվար էր և՛ բժիշկների, և՛ երեխայի համար: Սակայն մեր մասնագիտական թիմին հաջողվեց խուսափել նման դեպքերում դիտվող բարդություններից և երեխային 137 օր անց դուրս գրել առողջ վիճակում: Այս խնդրում շատ կարևոր դեր ունի նաև հղիության ժամկետը. երեխան ծնվել էր 23 շաբաթական և 3 օրական: Եթե հաշվի առնենք, որ 22 շաբաթականից հետո միայն կարելի է համարել, որ ծննդաբերություն է տեղի ունեցել, ամեն բան առավել պարզ կլինի: Այս պահին էլ Երևանից, տարբեր մարզերից կլինիկայում ունենք էքստրեմալ ցածր քաշով (1000 գրամից պակաս) 8 երեխա, որոնցից ամենացածր քաշը 700 գրամն է»:

Նեոնատոլոգ Անաիդա Ասատրյան. «Մեր կենտրոն ընդունվելիս երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որը բնորոշ է նման դեպքերին: Փոքրիկը գրեթե մեկ ամիս միացված էր թոքերի արհեստական շնչառության սարքին: Ներկայում երեխայի քաշը 3700 գրամ է: Խորը անհասության դեպքեր բավականին շատ ենք ունենում: Բայց այստեղ նվազագույն քաշից բացի խնդիր էր նաև երեխայի տեղափոխումը: Նման երեխաների տեղափոխումը կյանքի առաջին ժամերին շատ վտանգավոր է, որովհետև կյանքի առաջին ժամը «ոսկի ժամ» են անվանում, երբ խիստ կարևոր է կազմակերպել բոլոր հնարավոր միջոցառումները: Այս պարագայում դա մեզ հաջողվեց»:  

Փոքրիկն Անդրեյ անունն է կրում, Մարիան` Անդրեյի մայրը, նվիրյալ բժիշկների ջանքերի շորհիվ, չորրորդ երեխային գրկելու երջանկությունն է վայելում:

Առողջություն և անհոգ կյանք քեզ, փոքրի՛կ:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը