2022 Մար 24, Հինգշաբթի
Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի (շաբաթը 2-ից ավելի) նոպաների ժամանակ:
Քանի որ.
Ընդհանրապես, միգրենով տառապող հղիների 60-70%-ի մոտ գլխացավի նոպաները մեղմանում են, դառնում հազվադեպ կամ լիովին անցնում են երկրորդ և երրորդ եռամսյակում: Դա կապված է էսթրոգենների մակարդակի կայունացման հետ: Երկրորդ եռամսյակի սկզբում այն բարձրանում է 6 անգամ և տատանումները դադարում են:
Կանանց մյուս մասի մոտ հղիության ընթացքում կամ միգրենը մնում է անփոփոխ, կամ ընթացքը վատանում է: Բայց որքան հղիության ժամկետը մեծանում է, այնքան այդպիսի կանանց թիվը նվազում է.
Եթե առաջին եռամսյակի վերջում նոպաների հաճախականությունը և ծանրությունը պահպանվում են, ապա հավանական է, որ այդ գլխացավերը կնոջը կանհանգստացնեն ամբողջ հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ևս:
Միգրենի վերահսկումը հղիության ընթացքում
Կարևոր է նոպաների վերահսկումը և բժշկի հսկողությունը.
Միայն այս պարզ հրահանգների կատարումն արդեն կարող է նվազեցնել նոպաները:
Ինչպե՞ս հանել նոպաները.
Ամենաանվնաս դեղը համարվում է պարացետամոլը, որը կարելի է օգտագործել ամբողջ հղիության ժամանակ: Մյուս բոլոր դեղերը որոշակի մոտեցումներ են պահանջում:
Բացի պարացետամոլից՝ խորհուրդ չեն տրվում այլ դեղեր առանց բժշկի նշանակման:
Ե՞րբ դիմել բժշկի.
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»