Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը հղիության ժամանակ

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը հղիության ժամանակ

2022 Մայ 23, Երկուշաբթի

Հղիության ժամանակ ատամների առողջությունը վտանգվում է. չէ՞ որ վիտամինների և հանքային աղերի պակասն ապագա մոր մոտ բացասաբար է ազդում ատամների վրա: Բացասաբար են ազդում նաև կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները: Ավելանում է էսթրոգենների սինթեզը, արյան ծավալն օրգանիզմում, լայնանում են անոթները, այդ թվում նաև` բերանի խոռոչում: Արդյունքում լնդերը ամենաթեթև պատճառից կարող են արյունահոսել և խոցելի դառնալ մանրէների համար:

Ատամների վիճակը կարգավորելու և բացասական երևույթները կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմին բավարար վիտամիններ և անհրաժեշտ հանքանյութեր մատակարարել:

Վիտամին А (ռետինոլ): Ապահովում է նյութափոխանակությունը և նորմալ թքարտադրությունը: Վիտամին A-ով հարուստ է կենդանական մթերքը՝ ձվի դեղնուցը, կարագը, ձկան յուղը: Պրովիտամին A-ն (կարոտին) առկա է վառ գունավորված մրգերում և բանջարեղենում, կանաչեղենում, հատապտուղներում:

Վիտամինի լավ յուրացման համար մթերքները պետք է օգտագործել ճարպերի հետ միասին:

Վիտամին D: Այս վիտամինն անհրաժեշտ է կալցիումի և ֆոսֆորի լիարժեք յուրացման համար: Այն կարելի է ստանալ արևի ճառագայթների միջոցով և սննդով: Վիտամին D պարունակում են ծովամթերքը, ձվի դեղնուցը, կարագը, կարտոֆիլը, մաղադանոսը:

Վիտամին C: Կարևոր է լնդերի և ատամների առողջության համար: Այն նպաստում է ոսկրային հյուսվածքի վերականգնմանը և լավացնում է անոթների վիճակը: Վիտամին C-ն շատ է ցիտրուսային մրգերի, մասուրի, կաղամբի մեջ:

Կալցիում, ֆոսֆոր և ֆտոր.: Կարևոր հանքանյութեր են ատամների համար: Հղիության ժամանակ մեծանում է կալցիումի նկատմամբ պահանջը և նրա պակասի դեպքում այն «լվացվում» է հղիի ոսկրերից և ատամներից, որպեսզի պտղի ձևավորվող ոսկրային համակարգին հնարավոր լինի մատակարարել անհրաժեշտ հանքային նյութեր: Կալցիում պարունակում են կաղամբը, կաթնամթերքները: Ֆոսֆորով հարուստ են հատիկեղենը, ձկնեղենը, պանիրը, կաթնաշոռը, ընկուզեղենը, լոբազգիները: Ֆտորը կարևոր է ատամների էմալի համար: Այն առկա է մսի, կարտոֆիլի, թեփի, ընկույզի, կաթի, խնձորի մեջ, բայց լավագույն յուրացվում է խմելու ջրից:

Սակայն միայն սննդով հնարավոր չէ օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով և նյութերով: Ցանկալի է հղիության ընթացքում ընդունել վիտամինա-հանքային պատրաստուկներ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը