Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հույզերը հղիության ժամանակ

Հույզերը հղիության ժամանակ

2022 Հուն 06, Երկուշաբթի

Ապագա մայրերի հուզական վիճակի փոփոխությունները փոխկապակցված են մի շարք գործոնների և պատճառների հետ.

  • հորմոնալ ֆոնի անկայունություն,
  • վաղ տոքսիկոզ և դրա հյուծող հետևանքները,
  • նյութափոխանակության փոփոխությունները հղիության ժամանակ,
  • սակավարյունություն, որի հետևանքով՝ ուժերի անկում,
  • տարատեսակ տագնապներ և վախեր:

Տարբեր ժամկետներում կարող են լինել տարբեր հուզական ռեակցիաներ:

Առաջին եռամսյակը «մերկ նյարդերի» ժամանակաշրջանն է: Օրգանիզմում հորմոնների փոթորիկ է, հույզերն իրենց գագաթակետին են, և ոչ միշտ են դրանք դրական: Կինը գիտակցում է իր կյանքի կտրուկ փոփոխությունը, բայց լիարժեք չի հասկանում դա: Նրան այս շրջանում տանջում են տարբեր վախեր: Որոշ կանայք հղիությունը հաստատող թեստի երկու գծիկը տեսնելուն պես ամենաշատը սկսում են վախենալ գիրանալուց, հիվանդ երեխայի ծննդից, ծննդաբերությանը չդիմանալուց և այլն:

Ի՞նչ է առաջարկվում.

  • գիտակցել սեփական վախերը, դրանց դեմ պայքարել ինքնուրույն կամ բժշկի օգնությամբ,
  • պետք է չթաքցնել վախերն ու հույզերը. ծիծաղել եք ուզում՝ ծիծաղեք, լաց լինելու ցանկություն կա՝ մի զսպեք արցունքները,
  • հաղորդակցվեք հաճելի մարդկանց հետ, զրուցեք նրանց հետ և դա թեթևություն կբերի:

Երկրորդ եռամսյակը երջանիկ սպասման ժամանակաշրջան է: Բացասական հույզերը պակասել են, հորմոնալ վերափոխումներն ավարտված են, իսկ գիտակցումը, որ Ձեր ներսում նոր կյանք է բաբախում, այլևս տագնապ չի առաջացնում: Այս շրջանում կինը ձեռք է բերում ինքնավստահություն և սկսում է վայելել իր վիճակի ամբողջ հմայքը:

Առաջարկվում է.

  • շատ քայլել, մանավանդ, որ արդեն ունեք բավարար էներգիա: Որքան ակտիվ լինեք, այնքան հեշտ կտանեք հղիությունը, բժշկի հետ անհրաժեշտ է խորհրդակցել թույլատրվող մարմնամարզության վերաբերյալ,
  • շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, բնության գրկում,
  • ուրախացրեք Ձեզ հաճելի հանդիպումներով և տպավորություններով, դրական հույզերը օդի պես անհրաժեշտ են հղիության ժամանակ:

Երրորդ եռամսյակը ներամփոփման շրջան է: Հղիին դադարում են հետաքրքրել դեռ վերջերս կարևոր թվացող շատ երևույթներ, ձգտումներ, կարիերա, տարբեր մարդկանց հետ հարաբերություններ: Արդեն ամենակարևորը նրա ներսում կատարվողն է, օր-օրի զարգացող մանկիկի ամենաչնչին շարժումն անգամ: 

Երեխան դառնում է կյանքի իմաստ:

Այս շրջանը հեշտերից չէ՝ հոգնածությունը և հուզական լարվածությունը գնալով աճում են. կինը նորից կարող է վախեր և տագնապներ ապրել, նա անհամբեր է և   օրերն է հաշվում, թե երբ կկարողանա վերջապես գրկել իր մանկիկին:

Անհրաժեշտ է.

  • հաճախել ապագա մայրերի «դպրոց», որի ժամանակ ծննդատան աշխատակիցների հետ շփումը կօգնի շատ հարցեր պարզել,
  • պետք է պատրաստել երեխայի համար անհրաժեշտ իրերը, հագուստը, ինչը ևս կօգնի որոշ չափով ցրել առկա տագնապները,
  • փորձեք «լսել» Ձեր օրգանիզմին. եթե հանգիստ է պետք՝ հանգստացեք:

Ցանկացած հղի կնոջ հուզական վիճակում հենարան և ուշադրություն է պետք. բավական է ամուսինը թեյ մատուցի, գրկի և զրուցի նրա հետ, և բացասական հույզերի հետքն էլ չի մնա:  Եթե մտերիմների ուշադրությունը բավարար չէ, անհրաժեշտ է տագնապների վերաբերյալ խորհրդակցել մանկաբարձ-գինեկոլոգի հետ, իսկ կպչուն վախերի դեպքում պետք է դիմել հոգեբանի:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը