Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ

2022 Օգս 08, Երկուշաբթի

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն:

Իրականում ապագա երեխայի համար վտանգ ներկայացնող մթերքները շատ չեն: Հիմնականում դրանք այն մթերքներն են, որոնց մեջ կարող են մանրէներ թափանցել՝ անվտանգ մեծահասակ առողջ մարդու համար, և վտանգավոր` հղի կնոջ համար: Այդ մթերքներից են սպիտակ և կապույտ բորբոսով պանիրները, հում կամ կիսաեփ ձուն, պաշտետները՝ ներառյալ բանջարեղենը, հում կամ կիսահում միսը, սալյամին և այլն: Ծովամթերքը պետք է հում չլինի, այլապես կարելի է վարակվել որևէ բակտերիալ կամ վիրուսային վարակով:  Սուշի կարելի է ուտել, եթե ձուկը նախապես սառեցվել է:

Հղիության ժամանակ ցանկալի է պահպանել սննդի բազմազանություն: Սնունդը պետք է լինի լիարժեք, հիմնականում պարունակի բանջարեղեն, մրգեր, հատիկեղեն և լոբազգիներ` առանց մեծ քանակի աղի և շաքարավազի:

Երրորդ եռամսյակում՝ ներքին օրգանների սեղմվածության և թեքումների պատճառով դիտվում են ստամոքսի այրոց և գխտոցներ, ուստի հարկ է անցնել կերակուրների փոքր չափաքանակների, խուսափել այդ ախտանշաններին նպաստող մթերքներից և չպառկել անմիջապես ուտելուց հետո: Կծու կերակուրներն այս ժամկետում կարող են անհարմարություններ պատճառել, բայց, մյուս կողմից, դրանք առաջին եռամսյակում օգնում են ազատվել սրտխառնոցից:

Ըմպելիքներ

Հարավային Եվրոպայում ոչ-ոք չի զարմանում, երբ հղի կինն ընթրիքին մեկ գավաթ գինի է վայելում՝ ըստ տեղի ավանդության այն գրեթե հավասարեցվել է ջրի:

Եվ, այնուամենայնիվ, պաշտոնական մոտեցումն այդ հարցում միանշանակ է՝ հղիության ժամանակ ալկոհոլի թույլատրվող դոզան անհայտ է, և, ուրեմն, ցանկացած դոզա կարող է վտանգավոր լինել:

Կոֆեինն անհրաժեշտ է պակասեցնել մինչև օրական 200 մմ: Եթե սովոր եք օրը մի քանի գավաթ սուրճ խմելուն, ապա 1-2 բաժակից հետո պետք է անցնել առանց կոֆեինի ըմպելիքի: Կոֆեին պարունակվում է նաև թեյում, կոլայում, էներգետիկ ըմպելիքներում: Պետք է չմոռանալ, որ գազավորված ըմպելիքները նաև մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Բուսական թեյեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:  

Դեղեր և վիտամիններ

Եթե բժիշկը չի հայտնաբերել որևէ վիտամինի պակաս, ապա դրանք պետք է ինքնուրույն չընդունել, հետևանքները կարող են վտանգավոր լինել:  Միակը, որն անհրաժեշտ է ընդունել 3 ամիս` մինչև հղիանալը և հետո` առաջին եռամսյակում, դա ֆոլաթթուն է:  

Դեղորայք նշանակելիս բժիշկն առաջնորդվում է նրա օգտակարության և վտանգավորության հավասարակշռությունից: Եթե վտանգն ավելի քիչ է դեղից, քան առկա հիվանդությունից, ապա այն կարելի է ընդունել: Մրսածության ժամանակ առանց դեղատոմսի տրվող դեղերը հիմնականում անվտանգ են, եթե օգտագործվում են կարճատև և ըստ ցուցումի:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը