2022 Սեպ 13, Երեքշաբթի
Հղի կնոջ մոտ հաճախ տարօրինակ սննդային ցանկություն է արտահայտվում որևէ մթերքի՝ թթու վարունգի, անգամ ոչ ուտելի ինչ-որ նյութի՝ կիրի, կավիճի նկատմամբ: Դա սովորաբար բացատրվում է կնոջ օրգանիզմում որոշակի նյութերի պակասով:
Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները պարզել են, որ սննդային քմահաճությունը դիտվում է ոչ բոլոր մշակույթներում: Տարբեր տարածաշրջանների հղիների սննդային ցանկությունները տարբերվում են միմյանցից: Օրինակ, Ճապոնիայում դա կարող է հաճախ լինել բրինձը:
Բայց չի հաստատվել այն փաստը, որ հղիի օրգանիզմում պակասել են այդ մթերքում պարունակվող նյութերը: Դա նշանակում է, որ այդ ցանկությունների հիմքում ընկած չէ բիոքիմիական պահանջը, կամ ոչ միշտ է ընկած:
Չնայած հղիությունն այնպիսի ծանր, երկարատև, հանելուկային շրջան է, որ եթե կինն ինչ-որ մթերքի չափազանց մեծ պահանջ է զգում, նրան պետք չէ արգելել ուտել այն: Մանավանդ, որ դրանք հիմնականում բնավ էլ վնասակար չեն օրգանիզմի համար, հաճախ նույնիսկ բավականին օգտակար են:
Բայց նաև հնարավոր է, որ կինն այդ ժամանակ պարզապես իրեն ազատություն է տալիս՝ ուտելու այն, ինչից մինչ այդ խուսափել է. օրինակ՝ շոկոլադ, խմորեղեն: Եվ եթե դա կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը, ինչը ցանկալի չէ հղիության ընթացքում, նման դեպքերում սահմանափակումներն, իհարկե, ավելորդ չեն լինի:
Երբեմն հղին, ստանալով իր ցանկացածը, դա ընկալում է իր ընտանիքի, ամուսնու կողմից հոգատարության նշան, որը խիստ անհրաժեշտ է նրան ֆիզիոլոգիական և հոգեբանական տվյալ դժվարին վիճակում:
Բայց, այնուամենայնիվ, մնում է անհասկանալի այնպիսի նյութերի անզուսպ պահանջը, ինչպիսիք են կավիճը, հողը և այլն: Հավանաբար այս ասպարեզում նոր հետազոտությունների անհրաժեշտություն դեռևս առկա է:
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»