Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Պոլիպների հեռացումը գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան

Պոլիպների հեռացումը գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան

2022 Սեպ 13, Երեքշաբթի

Ինչպիսի՞ն են պոլիպների բուժական մոտեցումները։
Եթե պոլիպը չափերով շատ փոքր է, այն բուժում չի պահանջում, սակայն անհրաժեշտ է գտնվել գինեկոլոգի կանոնավոր հսկողության ներքո:

Երբ պոլիպն սկսում է մեծանալ, ի հայտ են գալիս բնորոշ ախտանշանները՝ արյունային արտադրություն դաշտանային ցիկլից առաջ և հետո, քսվող բնույթի արյունային արտադրություն սեռական հարաբերությունից հետո, անպտղություն, պարտադիր կերպով պետք է անցնել պահանջվող հետազոտությունները, ինչի հիման վրա էլ գինեկոլոգը որոշում է բուժման մոտեցումները:

Դա կարող է լինել օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա ազդող դեղամիջոցների նշանակում կամ վիրահատական միջամտություն:

Ինչպե՞ս է իրականացվում պոլիպների հեռացումը։
Նախ հիստերոսկոպի օգնությամբ ճշտվում է պոլիպի ախտորոշումը: Պոլիպների
հեռացումն իրականացվում է ներերակային կամ լոկոռեգիոնալ անզգայացման պայմաններում՝ հիստերոռեզեկտոսկոպի միջոցով:

Ի՞նչ է հիստերոսկոպիան։
Հիստերոսկոպիան  մեթոդ է, որի դեպքում կատարվում է արգանդի պարանոցի և արգանդի խոռոչի դիտարկում հատուկ սարքի միջոցով (օպտիկայի օգնությամբ):  

Տարբերում ենք ախտորոշիչ և վիրաբուժական հիստերոսկոպիա:

Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշիչ հիստերոսկոպիան և ի՞նչ պաթոլոգիաների հայտնաբերման է նպաստում։
Ախտորոշիչ հիստերոսկոպիան կարող է կատարվել առանց ցավազրկման: Օգնում է հայտնաբերելու հետևյալ պաթոլոգիաները՝ արգանդի պարանոցի
պոլիպ, էնդոմետրիումի պոլիպ, արգանդի սուբմուկոզ միոմա, կպումներ արգանդի խոռոչում, արգանդի խոռոչի բնածին արատներ:

Ախտաբանության առկայության դեպքում արդեն կարող է իրականցվել վիրաբուժական հիստերոսկոպիա:

Վիրահատության նախապատրաստական շրջանը
Միջամտությունն սկսելուց առաջ բուժառուն հանձնում է արյան և մեզի ընդհանուր քննության, հեշտոցի քսուքի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություններ:

Ինչպե՞ս է կատարվում հիստերոսկոպիան։
Արգանդի պարանոցի համապատասխան լայնացումից հետո հիստերոսկոպը մտցվում է արգանդի պարանոց, որից հետո՝ արգանդի խոռոչ: Արգանդի  խոռոչը լայնացվում է հեղուկի միջոցով:

Ախտաբանության առկայության  դեպքում կատարվում է դրանց հեռացում:

Որքա՞ն է տևում վիրահատությունը։
Վիրահատությունը տևում է հինգից քսան  րոպե: Հիվանդը դուրս է գրվում վիրահատության նույն օրը:

Հիստերոսկոպիայի առավելությունները
Այն քիչ տրավմատիկ է (առանց սպիների), վերականգնողական շրջանը շատ կարճ է, ստացիոնարում մնալ գրեթե չի պահանջվում, մեկ վիրահատության ժամանակ հնարավոր է հեռացնել  արգանդի պարանոցի պոլիպը, արգանդի խոռոչի սուբմուկոզ միոմաները և պոլիպները:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը