2022 Նոյ 17, Հինգշաբթի
Էնդոմետրիոզը բնորոշվում է արգանդի լորձաթաղանթից դուրս էնդոմետրիումին նման հյուսվածքի աճով:
Հիվանդության պատճառները մինչ այժմ դեռ լիովին պարզ չեն: Շրջանառվում են տարբեր տեսություններ:
Հիվանդությունը բնորոշվում է կոնքի շրջանի ցավով, որը կարող է արտահայտվել նաև դաշտանի, սեռական հարաբերության ժամանակ, անեմիայով, քսվող շագանակագույն արտադրությամբ՝ հիմնականում ցիկլի երկրորդ կեսում, անպտղությամբ և այլն:
Էնդրիոմետրիոզը, հատկապես հիվանդության ագրեսիվ ընթացքի դեպքում, խիստ նվազեցնում է ոչ միայն կնոջ կյանքի որակը, այլ նաև հղիանալն ու հղիության ընթացքը:
Եվ հաճախ հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության, որի ցուցումներն են.
Էնդոմետրիոզի և ադենոմիոզի վիրահատական բուժումը
Լապարասկոպիկ վիրահատություններ հնարավոր է իրականացնել էնդոմետրիոզի բոլոր ձևերի և ցանկացած տարածվածության ժամանակ, այդ թվում՝ տարածված և խորը ինֆիլտրացված դեպքերում, երբ գործընթացում ընդգրկվել են նաև կոնքի հարևան հյուսվածքները և օրգանները /աղիներ, միզուղիներ, միզապարկ/, ինչպես նաև հետվիրահատական սպիների էնդոմետրիոզի դեպքում:
Ռադիկալ վիրահատություն իրականացվում է էնդոմետրիոզի տարածված ձևերի դեպքում, երբ առկա է անեմիա, արտահայտված ցավային ախտանիշ, որն ազդում է կյանքի բնականոն ընթացքի վրա:
Իրականացվում է հիստերէկտոմիա՝ առկա բոլոր էնդոմետրիոզային օջախների և փողերի /երկկողմանի/ հեռացումով:
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»