Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արգանդի վզիկի ախտաբանություն

Արգանդի վզիկի ախտաբանություն

2022 Նոյ 14, Երկուշաբթի

Արգանդի վզիկն այն հատվածն է, որը արգանդը միացնում է հեշտոցին:

Տարբերում ենք արգանդի վզիկի ֆոնային /առանց չարորակացման հակումի/ հետևյալ հիվանդությունները.

  • Էկտոպիա
  • Լեյկոպլակիա առանց ատիպիայի
  • Նորագոյացություններ–պոլիպներ, կանդիլոմա

Նախաքաղցկեղային ձևերն են.

  • Դիսպլազիայի երեք փուլերը
  • Լեյկոպլակիան ատիպիայով
  • Էրիթրոպլակիան ատիպիայով

Էկտոպիան անվանում են նաև պսևդոէրոզիա, էնդոցերվիկոզ:

Սրա դեպքում տեղի է ունենում արգանդի վզիկի ցիլինդրիկ էպիթելի աճ վզիկի հեշտոցային շրջանում: Հիմնականում ընթանում է առանց ախտանշանների և այդ դեպքում բուժում չի պահանջում: Բուժումն անհրաժեշտ է, երբ առկա է նաև բորբոքային խնդիր արյունային արտադրությամբ: Հեռացվում է էկտոպիկ շրջանը այրումով, լազերային միջամտությամբ, ռադիովիրաբուժությամբ և այլն:

Ժամանակակից բժշկությունը հակված է էկտոպիան համարելու նորմա:

Էկտրոպիոն

Էկտրոպիոնը էկտոպիայի բարդացած վիճակներից է: Այս դեպքում առաջանում է արգանդի լորձաթաղանթի արտանկում դեպի դուրս: Կարող է լինել բնածին և ձեռքբերովի:

Հաճախ այն ընթանում է աննկատ, բայց կարող է արտահայտվել նաև հետևյալ ախտանշաններով. դաշտանային ցիկլի խանգարում, ցավ որովայնի ստորին մասում և գոտկատեղում, կաթնանման արտադրություն, արյունային արտադրություն սեռական ակտի ժամանակ:

Հնարավոր են նաև ուղեկցող այլ պաթոլոգիաներ՝ լեյկոպլակիա, ցերվիկալ խողովակի էրիթրոպլակիա, ծանր դեպքերում՝ քաղցկեղ:

Լեյկոպլակիա

Այս հիվանդությունը բնորոշվում է բազմաշերտ էպիթելի բջիջների պնդությամբ. լորձաթաղանթում հայտնվում են գորշ կամ սպիտակ, ամուր, եղջրացած շրջաններ: Տարբերում ենք հասարակ, պրոլիֆերատիվ և էրոզիվ տեսակները: Պատճառներն են՝ հորմոնալ խանգարումը, արգանդի վզիկի տրավման (վնասվածք), սեռակավարակները, ձվարանների խնդիրները, էրոզիան, բորբոքային խնդիրները, վաղ սեռական կյանքը:

Հնարավոր է հիվանդության չարորակացում, այդ պատճառով այն անհապաղ բուժում է պահանջում. հեռացվում են ախտահարված շրջանները:

էրիթրոպլակիա

Էրիթրոպլակիայի դեպքում՝ բազմաշերտ էպիթելի հյուծման հետևանքով, լորձաթաղանթում ընթանում են ատրոֆիկ փոփոխություններ: Պատճառը լրիվ պարզված չէ: Այն հաճախ ընթանում է անախտանիշ: Այս հիվանդությանը հաճախ միանում են բորբոքային խնդիրներ՝ կոլպիտ և ցերվիցիտ: Եթե այն ուղեկցվում է ատիպիկ հիպերպլազիայով, դա արդեն համարվում է նախաքաղցկեղային վիճակ:

Բուժումն ուղղված է բորբոքային խնդրի վերացմանը, իսկ ատիպիկ բջիջների հայտնաբերման դեպքում՝ համապատասխան շրջանի դեստրուկցիայի իրականացում:

Պոլիպներ
Լորձաթաղանթի կարմիր կամ մանուշակագույն բարորակ գոյացություններ են:
Ախտանշաններ ոչ միշտ են դիտվում, բայց երբեմն կարող է լինել առատ դաշտան, արյունահոսություն կլիմաքսի շրջանում: էթիոլոգիան պարզ չէ:

Պոլիպները հազվադեպ՝ մեկ տոկոս դեպքերում են փոխվում չարորակ ուռուցքի: Բուժումը երկու փուլ ունի՝ վիրահատական և վերականգնողական:

Դիսպլազիա
Դիսպլազիայի ժամանակ հարթ բջջային էպիթելում դիտվում են ատիպիկ փոփոխություններ:

Այս վիճակը համարվում է նախաքաղցկեղային: Այն ունի ծանրության երեք աստիճան:

Դիսպլազիան դանդաղ է զարգանում և ժամանակին ախտորոշման դեպքում կարող է լրիվ բուժման ենթարկվել:

Արգանդի վզիկի քաղցկեղ

Քաղցկեղի տարածված տեսակներից է. վաղ հայտնաբերման դեպքում՝ բարենպաստ ելքով:

Արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշումը

Ախտորոշման համար կատարվում են մի շարք հետազոտություններ:

Դրանցից են.

  • Կոլպոսկոպիան
  • Ցիտոլոգիական և հիստոլոգիական հետազոտությունները
  • Արյան մեջ սեռական հորմոնների որոշումը
  • Հիստերոսկոպիան
  • Քսուքի անալիզը։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը