«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ախտորոշիչ լապարոսկոպիա

Ախտորոշիչ լապարոսկոպիա

2022 Դեկ 20, Երեքշաբթի

Ախտորոշիչ լապարոսկոպիան քիչ ինվազիվ (առանց վիրահատական միջամտության) վիրահատություն է, որը բժշկին հնարավորություն է տալիս տեսնելու որովայնի խոռոչի օրգանները և նվազագույն վիրահատական միջամտությամբ ստանալու առավելագույն տեղեկատվություն: Շատ դեպքերում այն անհրաժեշտ է ախտորոշման հաստատման կամ շտկման համար:

Ախտորոշիչ լապարոսկոպիան իրականացվում է որովայնի առաջային պատի անզգայացմամբ. 0.5-1 սմ փոքր բացվածքով ներմուծվում է ածխաթթու գազ: Արդյունքում որովայնի պատերը հեռանում են՝ բավարար տարածություն բացելով ներքին օրգանների զննման համար: Նույն բացվածքով մտցվում է լապարոսկոպը, որը բարդ օպտիկ սարք է, և որի շնորհիվ էկրանին երևում են ներքին օրգանները:

Լապարոսկոպիկ եղանակով հետազոտվում է որովայնի խոռոչում հեղուկի առկայությունը, պատերի արատները /ճողվածքներ/, ստամոքսը, կերակրափողը, լյարդը, փայծաղը, լեղուղիները, բարակ և հաստ աղիները, ձվարանները, արգանդի փողերը, արգանդը:

Անհրաժեշտության դեպքում մեկ այլ բացվածքով մտցվում է գործիք բիոպսիայի համար:

Լապարոսկոպիան ավարտվելուց հետո բացվածքները կարվում են: Կարերի ոչ մեծ չափը նպաստում է արագ ապաքինմանը և աննշան սպիացմանը:

Ախտորոշիչ լապարոսկոպիան կատարվում է.

  • Փոքր կոնքի շրջանում և որովայնում ցավերի պատճառը պարզելու համար
  • Անպտղության պատճառը պարզելու համար /արգանդի փողերի անցանելիությունը/
  • Արտարգանդային հղիության կասկածի դեպքում
  • Որոշ հիվանդությունների ախտորոշումը հաստատելու համար /արգանդի միոմա, ձվարանների կիստա, էնդոմետրիոզ, սեռական օրգանների բնածին արատներ և այլն/:
  • Փոքր կոնքի ուռուցքային հիվանդության բնույթը ճշտելու համար

Նախապատրաստումը
Քանի որ ախտորոշիչ լապարոսկոպիան վիրահատություն է, այն պահանջում է համապատասխան նախապատրաստում: Նախապես կատարվում են որոշ հետազոտություններ՝ արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ, թոքերի ռենտգեն, էլեկտրասրտագրություն:

Միջամտությունից առաջ 8 ժամ չպետք է ուտել, ցանկալի է նաև չծխել, անմիջապես վիրահատությունից առաջ անհրաժեշտ է զուգարան գնալ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը