Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Երեխայի սնունդը մինչև մեկ տարեկանը՝ ամիսներով

Երեխայի սնունդը մինչև մեկ տարեկանը՝ ամիսներով

2023 Հուն 11, Չորեքշաբթի

Մեկ օրականից մինչև 16 շաբաթականը

Բնական ծննդաբերությունից հետո երեխային անմիջապես մոտեցնում են մոր կրծքին: Երեխան ստանում է կրծքի կաթի առաջին քանակը, որը կոչվում է մոլոզիվա: Չորս օր անց կնոջ մոտ արդեն սկսում է արտադրվել հասուն կաթ: Եթե մայրական կաթը չի բավարարում, երեխան կերակրվում է մայրական կաթին փոխարինող կաթնային խառնուրդներով:

Սնունդը՝ 17 շաբաթականում

Աստիճանաբար ավելացվում է հավելյալ սնունդ՝ փոխարինելով կաթով սնուցումերից մեկը: Նորածնին տրվող հավելյալ սննդի ժամկետների վերաբերյալ կարծիքները տարբեր են: Կիսակոշտ սնունդ կարելի է տալ 17 շաբաթականից, եթե երեխան ցանկություն ունի այն փորձելու կամ քաղցածության նշաններ է ցույց տալիս: Սակայն միշտ պետք է հիշել, որ երեխայի մարսողական համակարգը լիովին ձևավորվում է միայն երկու տարեկանում:

Սնուցումը 17-ից մինչև 24 շաբաթականը

Սննդի փոփոխությունը 17 շաբաթականից սկսած իրականացվում է կիսակոշտ կամ կոշտ սննդի աստիճանական ավելացումով.

  • Բանջարեղենային /գազար/ խյուս - խորհուրդ է տրվում ավելացնել ավելորդ քաշ և փորկապություն ունեցող երեխաներին
  • Մրգային խյուս
  • Մրգային և բանջարեղենային հյութեր

Երեխայի կերակրումը 25 շաբաթականից

Եթե երեխան լավ է ընդունել հավելյալ սնունդը 17 շաբաթականից, ապա կես տարեկանում արդեն մեկ կերակրումը պետք է լինի հավելյալ սնունդ՝ մեկ չափաքանակը մինչև 100-150 գրամ:

Սնունդը՝ 29 շաբաթականում

7 ամսականում հավելյալ սննդի քանակն արդեն կազմում է 150 գր /շիլաներ, խյուսեր/: Սկսվում է մսային մթերքի ավելացումը: Աստիճանաբար միացվում է պատառաքաղով փափկացրած սնունդ:

Սնունդը՝ 33 շաբաթականում

8 ամսականից տրվում են խոշոր քերիչով մանրացրած խյուսեր: Արդեն կարելի է օգտագործել ձկնային մթերք: Պետք է զգույշ լինել սննդից, որը կարող է անցնել երեխայի շնչափող /սննդի մեծ կտորներ/:

Սնունդը 37 շաբաթականում
9 ամսականում շիլայի, մրգային խյուսի քանակը կազմում է 150-180 գր: Սննդում օգտագործվում են մանր կտրատած հում մրգեր և խաշած մթերք։ Դրանք պետք է լինեն ոչ պակաս 1 սմ և ոչ ավելի 2 սմ-ը: Ավելացվում են կաթնաթթվային մթերքներ՝ մածուն, կաթնաշոռ և այլն:

Սնունդը 41 շաբաթականում
10 ամսականում երեխան պետք է կարողանա կենտրոնանալ կերակրի վրա, և նրա ուշադրությունը պետք չէ շեղել ուտելու ընթացքում: Այս տարիքում անհրաժեշտ է ավելի բազմազան սննդակարգ օգտագործել՝ շիլաներ, մանրացրած միս, ձուկ, կաթնաշոռ, մածուն, մրգային խյուս:

Սնունդը 45-ից մինչև 52 շաբաթականը
Մեկ տարեկանում արդեն երեխան կարող է սնվել ընտանիքի հետ և նրա սննդակարգով՝ որոշ բացառություններով.

  • Աղի սահմանափակում կերակուրների մեջ
  • Համեմունքների, ճարպոտ սննդի բացառում
  • Խաշած մթերքները պետք է կտրատել կամ ճզմել
  • Եփված միսը աղալ մսաղացով
  • Ավելացնել մրգերի, խաշած կարտոֆիլի և բանջարեղենի կտորներ

Ֆիզիոլոգիական սահմանափակումներ.

  • Առաջին և վերջին կերակրումը չպետք է ծանրաբեռնեն ստամոքս-աղիքային համակարգը /կրծքի կաթ, կաթնախառնուրդներ, մածուն/
  • Չմոռանալ, որ երեխայի ստամոքսի չափը 200 մլ է
  • Կերակրումների միջև երեխային տալ հեղուկներ /նոսր կոմպոտներ, եռացրած ջուր, թույլ թեյ/

Պետք է հիշել, որ թեյի պոլիֆենոլները խանգարում են երկաթի յուրացմանը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը