Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ

Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ

2023 Փետ 20, Երկուշաբթի

Փոքր  կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական  հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար: Մեթոդի ճշգրտությունը կազմում է գրեթե հարյուր տոկոս: Սակայն անհրաժեշտ է ՈՒՁՀ-ի համար ընտրել ցիկլի ճիշտ օրը:

Փոքր  կոնքի ՈՒՁՀ-ն օգնում է հետազոտելու ձվարանները, արգանդը, արգանդի վզիկը, ֆալոպյան փողերը, հեշտոցը, հետարգանդային տարածությունը:
Հետազոտությունը նշանակվում է, երբ կասկածվում է հղիություն, այդ թվում նաև՝ արտարգանդային, ուռուցք, կամ երբ առկա է դաշտանային ցիկլի խանգարում, ցավ որովայնի ստորին հատվածում, առատ դաշտան, միջդաշտանային արյունային կամ այլ բնույթի պաթոլոգիկ արտադրություն: 

Հետազոտությունը կարող է լինել անհետաձգելի և պլանային կանխարգելիչ:

ՈՒՁՀ օգնությամբ հայտնաբերվում են.

  • Արգանդային, արտարգանդային, մահացած հղիությունները
  • Ձվարանների կիստան
  • Էնդոմետրիոզը
  • Բորբոքային գործընթացները
  • Բնածին արատները
  • Միզասեռական օրգանների կպումները, կառուցվածքային, դիրքի և չափերի փոփոխությունները
  • Նորագոյացությունները, պոլիպները, միոմաները, ֆիբրոմիոման
  • Ֆալոպյան փողերի անանցանելիությունը
  • Անպտղությունը
  • Անմիզապահության պատճառները
  • Փոքր կոնքի երակների վարիկոզը

Հղիներին ՈՒՁՀ-ն իրականացվում է  ժամանակին պտղի վիճակը և զարգացման ախտաբանությունները հայտնաբերելու համար:

ՈՒՁՀ բարենպաստ օրերը

Փոքր կոնքի ՈՒՁՀ ամենաբարենպաստ օրերը որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով կնոջ գանգատները: Հետազոտությունն իրականացվում է  ցիկլի առաջին կամ երկրորդ փուլում և անգամ դաշտանից անմիջապես առաջ, եթե կա էնդոմետրիոզի կասկած:

Կինը կարող է ինքնուրույն որոշել հետազոտման ժամանակը միայն դաշտանադադարի /մենոպաուզա/ ժամանակ:

Առանց ցիկլի օրերը հաշվի առնելու ՈՒՁՀ-ն կատարվում է հետևյալ դեպքերում.

  • Հղիության արհեստական ընդհատում
  • Դաշտանային ցիկլի խանգարում
  • Հեշտոցից արյունային արտադրություն
  • Ցավ որովայնի ստորին հատվածքում
  • Փոքր կոնքի օրգանների վիրահատական միջամտությունից հետո

Որևէ շեղում հայտնաբերելիս պետք է դիմել գինեկոլոգի:

Վերջնական ախտորոշման համար կարող են նշանակվել նաև բիոպսիա հիստոլոգիական հետազոտություններով հորմոնների անալիզ:

ՈՒՁՀ տեղեկատվության արդյունքի ճշգրտությունը կախված է ցիկլի օրից:  Փուլից և ցիկլի օրից կախված փոխվում է հորմոնալ ֆոնը, որի ազդեցությամբ  կատարվում է ֆոլիկուլների և ձվաբջիջների հասունացումը, արգանդի լորձաթաղանթի վերականգնումը և արտամղումը:  Դրա հետ կապված ցիկլի տարբեր փուլերում փոխվում է էնդոմետրիումի հաստությունը, ինչպես ձվարանների գործունեությունը և վիճակը:

ՈՒՁՀ ցիկլի առաջին փուլում

Ցիկլի առաջին փուլը ամենաբարենպաստն է ՈՒՁՀ համար: Դաշտանից անմիջապես հետո արգանդի խոռոչը և ձվարանները ավելի հստակ են երևում իրենց ամենափոքր փոփոխություններով:

Ցիկլի 5-7 օրը փոքր կոնքի ՈՒՁՀ-ն նշանակվում է կանանց արգանդի վիճակը գնահատելու համար, քանի որ այդ շրջանում էնդոմետրիումն ամենաբարակն է, և խոռոչն ավելի լավ է երևում, հորմոնալ ֆոնը ավելի կայուն է:

Լավ տեսանելի են.

  • Պոլիպները
  • Կպումները
  • Զարգացման արատները
  • Արգանդի վզիկի ախտաբանությունը

Միոմայի կասկածի դեպքում ախտորոշումն իրականացվում է 5-10 օրը: Ենթալորձաթաղանթային միոմատոզ հանգույցների հայտնաբերման համար լավագույն շրջանը ցիկլի 18-24 օրն է:

Ձվարանների կիստայի ախտորոշման համար հետազոտությունը պետք է կատարել առաջին հինգ օրը դաշտանային ցիկլից հետո:  Իսկ ձվարանների գործունեության, ֆոլիկուլների զարգացման և հասունացման գնահատման համար  հարմար է համարվում 8-10 օրից հետո շրջանը: ՈՒՁՀ-ն կրկնում են 3 անգամ, նաև 15-16 և 23-24 օրերին:

ՈՒՁՀ-ն ցիկլի երկրորդ փուլում

Ցիկլի երկրորդ փուլում ՈՒՁՀ կատարվում է ավելի քիչ, քան առաջինում:  Այն պետք է լինում ձվազատումը /օվուլյացիա/, ձվաբջջի հասունացումը և ելքը վերահսկելու, լյուտեինային փուլում տևողությունը որոշելու  և անպտղության պատճառները պարզելու նպատակով:

ՈՒՁՀ-ն տալիս է հետևյալ տեղեկատվությունը.

  • Ձվազատման /օվուլյացիա/ առկայության կամ բացակայության հաստատում
  • Օվարիալ պաշարի նվազում
  • Ֆոլիկուլների կանգ և հետզարգացում
  • Ֆոլիկուլյար կիստայի առաջացում
  • Ֆոլիկուլի նորմալ զարգացում, դեղին մարմնի և ազատ հեղուկի հայտնաբերում հետարգանդային շրջանում
  • Ձվարանների չափերի որոշում, որևէ գոյացության առկայություն
  • Լյուտեինային փուլի անբավարարություն, որը վտանգ է  հանդիսանում հղիության նորմալ ընթացքի համար

Այս շրջանում հետազոտությունն իրականացվում է նաև հորմոնալ ֆոնի կարգավորման, նշանակված թերապիայի արդյունավետության վերահսկողության նպատակով:

Ադենոմիոզի կասկածի դեպքում այն կատարվում է դաշտանային ցիկլից անմիջապես առաջ՝ 25-28 օրը:

ՈՒՁՀ-ն հղիության ժամանակ

Հղիության պլանային ՈՒՁՀ-ն իրականացվում է երեք անգամ. 11-13, 19-21, 30-34 շաբաթներում: Հստակ օրը որոշում է բժիշկը ամեն կնոջ համար անհատական մոտեցմամբ:

Ախտաբանական վիճակների ժամանակ հետազոտությունն իրականացվում է ոչ պլանային:  Վաղ շրջանում այն կարող է պահանջվել հղիության փաստը հաստատելու, բեղմնավորման օրը պարզելու, փոքր կոնքում հնարավոր վտանգները և խնդիրները հայտնաբերելու համար:

ՈՒՁՀ-ն դաշտանի ժամանակ

Դաշտանի ժամանակ ՈՒՁՀ չի նշանակվում, եթե, իհարկե,  անհետաձգելի վիճակներ չկան / ուժեղ ցավ որովայնի ստորին շրջանում, առատ դաշտան, արգանդային արյունահոսություն/:

Նախապատրաստում տրանսվագինալ և տրանսաբդոմինալ հետազոտման

Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն իրականացվում է երկու եղանակով՝ հեշտոցով /տրանսվագինալ/ և որովայնի խոռոչի պատով /տրանսաբդոմինալ/:  Առաջինն ավելի տեղեկատվական է, հատկապես հղիության վաղ հայտնաբերման համար: Պտղաձուն հնարավոր է հայտնաբերել արդեն բեղմնավորումից 20 օր անց:  Այն նշանակվում է, եթե նախապատրաստման համար ժամանակ չկա միզապարկի լցվածություն: Չի իրականացվում կույս աղջիկների դեպքում:

Տրանսվագինալ ՈՒՁՀ-ն չի պահանջում հատուկ պատրաստություն․ պարզապես նախորդ օրը պետք է հրաժարվել ինտիմ հարաբերությունից, կլինիկա գնալուց առաջ իրականացնել սեռական օրգանների հիգիենիկ միջոցառումներ, իսկ հետազոտությունից առաջ  դատարկել միզապարկը:

Տրանսաբդոմինալ ՈՒՁՀ –ի ժամանակ սարքի հաղորդիչ գլխիկը սահեցվում է որովայնի մակերեսով: Լավ տեսանելիության համար, հետազոտությունից 40-60 րոպե առաջ պետք է խմել 1 լիտր չգազավորված ջուր, կոմպոտ կամ հյութ: Հղիության 2-3-րդ եռամսյակում միզապարկը լցնել պետք չէ:

Հղիության ժամանակ իրականացվում է միայն տրանսաբդոմինալ ՈՒՁՀ:

ՈՒՁՀ-ից 2-3 օր առաջ սննդից ցանկալի է հանել գազ առաջացնող մթերքները, բժշկի նշանակմամբ կարելի է ընդունել գազագոյացումը նվազեցնող միջոցներ՝ սորբենտներ:  Փորկապության դեպքում հետազոտության նախորդ օրն անհրաժեշտ է կատարել մաքրող հոգնա:

Կանխարգելիչ նպատակով փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կանանց մոտ պետք է իրականացնել  տարին 1-2 անգամ, իսկ 40 տարեկանից հետո՝ ամեն տարի:  Հղիության հաստատման համար հետազոտությունը տեղեկատվական է արդեն դաշտանի կանգից 5-7 օր անց:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը