Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Գինեկոլոգիական հետազոտություններ

Գինեկոլոգիական հետազոտություններ

2023 Մար 06, Երկուշաբթի

Հետազոտությունների ցանկը կախված է ցուցումներից:

Գինեկոլոգը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները.

  • Քսուք. իրականացվում է գինեկոլոգի մոտ այցի շրջանակում` վարակի կասկածի դեպքում, վիրահատական միջամտությունից առաջ և այլն:
  • Արյան հետազոտություն. նշանակվում է ըստ ցուցման: Իրականացվում է արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, հեպատիտի, ՁԻԱՎ-ի, սիֆիլիսի հայտնաերման հետազոտություններ և այլն:
  • ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով հետազոտություն. թույլ է տալիս հայտնաբերել թաքնված սեռավարակները (ուրեապլազմոզ, խլամիդիոզ և այլն):

Ախտորոշումը ճշտելու համար կարող են նշանակվել լրացուցիչ սպեցիֆիկ հետազոտություններ.

  • արյան հետազոտություն` օնկոմարկերների կապակցությամբ,
  • հորմոնների մակարդակի որոշում,
  • քսուք` բջջաբանական հետազոտության համար,
  • գենետիկ հետազոտություններ և այլն:

Քսուքների տեսակները

  • Քսուք` հեշտոցի միկրոֆլորայի հայտնաբերման համար (կատարվում է յուրաքանչյուր գինեկոլոգիական այցի ժամանակ),
  • քսուք` հեշտոցում մաքրության աստիճանը որոշելու համար (որոշվում է նորմալ, ախտածին և պայմանական ախտածին միկրոօրգանիզմների քանակը),
  • քսուք բիոպսիայի համար.  թույլ է տալիս հայտնաբերել ախտածին միկրոօրգանիզմները, նրանց զգայունությունը անտիբիոտիկների նկատմամբ,
  • քսուք օնկոցիտոլոգիայի համար (նշանակվում է էպիթելի ախտաբանական փոփոխությունները հայտնաբերելու նպատակով):

Անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

  • Հրաժարվել բժշկի այցից` կրիտիկական օրերին, եթե իրավիճակն անհետաձգելի չէ,
  • քսուքը հանձնելու նախորդ օրը բացառել սեռական հարաբերությունը,
  • բժշկի ցուցումով հրաժարվել վագինալ մոմիկներից` հետազոտությունից մեկ օր առաջ,
  • ներլվացումներ չկատարել,
  • բացառել միզամուղների ընդունումը:

Հետազոտման օրն անհրաժեշտ է.

  • Ցնցուղ ընդունել, հագնել մաքուր սպիտակեղեն,
  • վերցնել մինչև այդ կատարված հետազոտությունների արդյունքները,
  • գրել վերջին շրջանում առկա գանգատները:


Եթե հետազոտությունների ընթացքում անհրաժեշտ է նաև արյան քննություն կատարել, պետք է հաշվի առնել, որ.

  • ցուցանիշները կարող են փոխվել օրվա ընթացքում, այդ պատճառով այն պետք է հանձնել առավոտյան` սոված վիճակում,
  • հորմոնների հետազոտության համար արյուն հանձնելիս պետք է հաշվի առնել, որ տարբեր հորմոնները որոշվում են դաշտանային ցիկլի տարբեր օրերին,
  • հետազոտություններից 1-2 օր առաջ անհրաժեշտ է հրաժարվել ճարպոտ, տապակած սննդից, ծխելուց, ալկոհոլից,
  • հետազոտությունների նախորդ օրը ձեռնպահ մնալ ծանր ֆիզիկական ակտիվությունից:

Գինեկոլոգը ըստ ցուցման կարող է նշանակել նաև էնդոկրինոլոգի, ուրոլոգի կամ այլ մասնագետի կողմից խորհրդատվություններ, կոնքի օրգանների ՈՒՁՀ, լապարոսկոպիա, կոլպոսկոպիա, բիոպսիա և այլն:

Գինեկոլոգիական հետազոտությունների դիմելու ցուցումները.

  • որովայնի ստորին հատվածում` ցավ,
  • դաշտանային ցիկլի խանգարում,
  • սեռական օրգանների շրջանում քոր, այրոց,
  • հղիության պլանավորում,
  • անպտղության կասկած,
  • վիահատական միջամտության նախապատրաստում,
  • պլանային դիսպանսերիզացիա,
  • բուժումից հետո բուժառուի վիճակի գնահատում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը