Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Զուգընկերների անհամատեղելիություն

Զուգընկերների անհամատեղելիություն

2023 Մար 29, Չորեքշաբթի

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է: Նման դեպքերում, մեծավ մասամբ, այլ զուգընկերոջ հետ բեղմնավորումն ընթանում է նորմալ:

Պատճառներն են.

  • գենետիկ անոմալիաները,
  • հակասպերմալ հակամարմինների արտադրությունը,
  • կնոջ օրգանիզմի իմունային համակարգի խանգարումները,
  • ազգականների միջև ամուսնությունները:

Գենետիկ անհամատեղելիություն

Գենետիկ անհամատեղելիության հիմնական պատճառը քրոմոսոմներում ժառանգական տեղեկատվությունը կրող գեների որակական և քանակական փոփոխությունն է: Դրա արդյունքում ձվաբջջի կամ սպերմատոզոիդի կորիզի կիսման ժամանակ առաջանում են ոչ ճիշտ քրոմոսոմային պաշարով արատավոր բջիջներ:

Գենետիկ անհամատեղելիությանը նպաստող գործոններն են.

  • Մեծ չափաբաժիններով ճառագայթումը,
  • անբարենպաստ էկոլոգիան,
  • միջհարազատային կապերը,
  • գենետիկ հիվանդությունները,
  • տարիքը /(35-ից հետո գենետիկ շեղումների տոկոսը բավականին բարձրանում է):

Ոչ ճիշտ քրոմոսոմներով էմբրիոնի աճը կարճ ժամանակահատվածում դադարում է, կինը կարող է վիժել, ինչն առաջինը չի կարող լինել: Անհրաժեշտ են որոշ հետազոտություներ.

  • կարիոտիպավորում,
  • էքսպերտ սպերմոգրամա,
  • ձվաբջիջների և տղամարդու սեռական բջիջների FISH (fluorescence in-situ hybridization-) հետազոտություն (քրոմոսոմային անոմալիաների ախտորոշման ժամանակակից մեթոդ):

Իմունոլոգիական (կենսաբանական) անհամատեղելիություն

Իմունոլոգիական անհամատեղելիության հիմքում գենետիկ հյուսվածքային անհամատեղելիությունն է, երբ դիտվում է էմբրիոնի կամ նոր ձևավորվող պտղի իմունային արտամղում:

Պտղաձուն ընկալվում է որպես օրգանիզմին օտար, որը պետք է դուրս մղվի:

Նպաստող գործոններն են.

  • արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումը,
  • էնդոկրին խանգարումները,
  • աուտոիմունային ախտաբանությունը:

Էնդոմետրիումի վիճակը գնահատելու համար իրականացվում է պայպել-բիոպսիա, որի ժամանակ վերցված կենսաբանական նյութը ենթարկվում է իմունահիստոքիմիական և մորֆոլոգիական հետազոտության:
 

Զուգընկերների համատեղելիության որոշում

Հետազոտվում են զույգերը, որոնք կանոնավոր սեռական կյանք են վարում` առանց հակաբեղմնավորիչների, սակայն բեղմնավորում չի դիտվում, և որոնց մոտ  չկան այն խանգարումները, որոնք կարող են հայտնաբերվել ընդունված հետազոտություններով:

Կատարվում են հետևյալ միջամտությունները.

  • կնոջ և տղամարդու պլազմայում, սպերմայում կամ ցերվիկալ արտադրության մեջ որոշվում են հակասպերմալ հակամարմինները,
  • կատարվում են գենետիկ խորհրդատվություն, ցիտոգենետիկ հետազոտություներ (քրոմոսոմների քանակական և որակական փոփոխությունները հայտնաբերելու համար):

Եթե տեղեկատվությունն անբավարար է, հետազոտվում է նաև զույգերի ԴՆԹ-ն:

Բուժումը
 

Զուգընկերոջ անհամատեղելիության ախտորոշումից հետո կատարվում են հետևյալ միջոցառումները.

  • իմունային անպտղության դեպքում իրականացվում է լիմֆոցիտոիմունաթերապիա՝  օտար կենսաբանական նյութի նկատմամբ կնոջ օրգանիզմի սխալ ռեակցիայի դեմ: Էմբրիոնի պաշտպանությունն ապահովելուն հաճախ օգնում է իմունային պատրաստուկների կամ հորմոնների նշանակումը:
  • գենետիկ անպտղության դեպքում էմբրիոնի քրոմոսոմային և գենային գնահատումն իրականացվում է մինչև նրա ներդրումը արգանդի խոռոչ. այդ կերպ կանխվում են ժառանգական ախտաբանությունների փոխանցումը:

Եթե զույգընկերներից մեկի մոտ հայտնաբերվում է հակասպերմալ հակամարմիններ, խորհուրդ է տրվում սեռական հարաբերության ժամանակ մեկ ամիս օգտագործել պահպանակներ: Միաժամանակ նշանակվում են նաև դեսենսիբիլիզացիա և իմունասուպրեսանտներ:

Զույգերի անհամատեղելիության դեպքում խնդրի լուծում է նաև արտամարմնային բեղմնավորումը:    

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը