Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Երեխայի կյանքի առաջին պատվաստումները․ իմունականխարգելման եվրոպական շաբաթ

Երեխայի կյանքի առաջին պատվաստումները․ իմունականխարգելման եվրոպական շաբաթ

2023 Ապր 28, Ուրբաթ

Ապրիլի 24-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այն Եվրոպայում ապրիլի վերջին շաբաթում իրականացվող ամենամյա իրադարձություն է` միտված բարձրացնելու պատվաստումների կարևորության մասին բնակչության իրազեկվածությունը:

Կյանքում առաջին պատվաստումը երեխան ստանում է ծննդատանը. Վիրուսային հեպատիտ B-ի դեմ, ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում և, հաջորդիվ, տուբերկուլոզի դեմ պատվաստումը (ԲՑԺ)՝ ծնվելուց հետո 48 ժամվա ընթացքում:

ԲՑԺ պատվաստանյութը բավականին հին պատմություն ունի. 2021 թ-ին նշվեց այդ պատվաստանյութի 100-ամյակը: Առաջին անգամ այն կիրառվել է Փարիզի Շարիտե հիվանդանոցում, Խորհրդային Միությունում լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից: ԲՑԺ-ն կանխում է տուբերկուլոզի առավելապես ծանր, տարածուն ձևերը՝ դեսիմինցված տուբերկուլոզը` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում, և արդյունքները բավականին արդյունավետ են:

Հատկապես այն երկրներում, որտեղ առկա է տուբերկուլոզով հիվանդացության բարձր մակարդակ, այդ պատվաստումը կարևոր նշանակություն ունի նշված տարիքային խմբի երեխաների շրջանում` հիվանդությունը կանխելու առումով:

Վիրուսային հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութը Հայաստանում համեմատաբար նոր է. այն ազգային ծրագրում ներդրվել է 1999 թ-ից: Այդ պատվաստման առումով ևս Հայաստանում արդեն ձեռքբերումներ կան. մինչև 18 տարեկանների շրջանում հեպատիտ B-ի դեպքեր գրեթե չեն արձանագրվում, և դա հենց պատվաստանյութի ներդրման գործնական արդյունքն է:

Բնակչության շրջանում պատվաստումների ընդգրկվածությունը հիմնականում բարձր է, քանի որ մեծամասամբ ծնողները կողմ են պատվաստումներին:

Հատուկենտ են դեպքերը, երբ տարբեր սոցկայքերում ստացած ապատեղեկատվությունը խնդիրներ է առաջացնում այդ հարցում: Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում. գիտական հիմնավորում է տրվում մարդկանց մոտ ի հայտ եկած ցանկացած  կասկածին: Եվ հիմնականում հնարավոր է բնակչությանն ուղղորդել դեպի պատվաստում:

Դա շատ կարևոր գերխնդիր է հանրային առողջության տեսանկյունից, քանի որ բարձր պատվաստումային ընդգրկվածությունն ապահովում է առավելագույն պաշտպանվածություն կառավարելի վարակներից:

 

Մերի Տեր-Ստեփանյան
Համաճարակաբանության գծով տնօրենի տեղակալ
համաճարակաբան, բ.գ.դ., պրոֆեսոր


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը