Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում» խորագրով հերթական միջոցառումը Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում

«Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում» խորագրով հերթական միջոցառումը Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում

2023 Մայ 05, Ուրբաթ

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում «Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում» խորագրով հերթական միջոցառումն էր, որը նշվում է ամեն տարի մայիսի 5-ին  ԱՀԿ-ի կողմից հայտարարված Clean hands, save lives կարգախոսի ներքո: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կենտրոնի ձեռքբերումները և անելիքները, բաժանմունքների ավագ բուժքույրերն ու մանկաբարձուհիները ներկայացրեցին խնդիրները, կիսվեցին հաջողված փորձով:

Նորածնային բաժանմունքի ավագ բուժքույր Նաիրա Մկրտչայնը նշեց, որ վարակի հսկողության այս կարևոր բաղադրիչը խիստ արդիական է հատկապես նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղի բուժառուները առավել խոցելի են անգամ ոչ ախտածին մանրէների նկատմամբ:

Գինեկոլոգիական բաժանմունքի ավագ բուժքույր Սյուզաննա Աբրահամյանը կարևորեց սրտացավությունը և հիվանդի նկատմամբ կարեկից վերաբերմունքը, որից բխում են նաև աշխատանքի պարտաճանաչությունը և զգոնությունը:

Մանկաբարձական բաժանմունքի ավագ մանկաբարձուհի Արմիդա Չինարյանը շնորհավորեց ներկաներին մանկաբարձուհիների օրվա կապակցությամբ, ընդգծելով մասնագիտական հմտությունների կարևորությունը հատկապես այս ոլորտում:

Պոլիկլինիկական ծառայության ավագ մանկաբարձուհի Աննա Ղալեչյանը կիսվեց իր բաժանմունքի ձեռքբերումներով:

Համաճարակաբանի օգնական Լիանա Պետրոսյանը ներկայացրեց ձեռնոցների կիրառման բուրգը, դրանց առավելություններն ու թերությունները:

Միջոցառման ավարտին ներկաներին ներկայացվեց մանրէազերծ ձեռնոցների կիրառման տեխնիկան և հատուկ լուսային սարքի միջոցով ստուգվեց ձեռքերի մաքրությունը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը