«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Տարածված էնդոկրին խանգարումներ կանանց մոտ

Տարածված էնդոկրին խանգարումներ կանանց մոտ

2023 Ապր 23, Կիրակի

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում կնոջ օրգանիզմում (հորմոնի քիչ կամ շատ արտադրություն, հորմոնների միջև հավասարակշռության խախտում) կարող է առաջացնել տարբեր օրգան-համակարգերի գործունեության խախտում:

Վերարտադրողական խնդիրներ

Ներքին սեկրեցիայի գեղձերը մշտապես արտադրում են հորմոններ, և դրանցից յուրաքանչյուրն ազդում է վերարտադրողական համակարգի վրա:

Կանանց անպտղությունը կարող է պայմանավորված լինել հորմոնալ-ակտիվ հիպոֆիզար ուռուցքներով, վահանագեղձի կամ մակերիկամների սեկրետոր գործունեության խանգարմամբ, էնդոկրին օրգաններն ախտահարող տարբեր բորբոքային կամ դեգեներատիվ հիվանդություններով։

Դաշտանային ցիկլը հաճախ խախտվում է էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ խանգարումների ֆոնին:

Բավականին հաճախ կանանց մոտ դիտվում է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, որի արդյունքում դարձյալ խախտվում է դաշտանային ցիկլը։ Այն արտահայտվում է դեմքի, որովայնի, կրծքավանդակի շրջաներում մազերի ակտիվ աճով, մաշկի վրա պզուկների առաջացմամբ: Բուժմամբ պետք է զբաղվեն էնդոկրինոլոգը և գինեկոլոգը՝ համատեղ:

Ախտաբանության խորացմանը համընթաց՝ հաստանում են ձվարանների պատերը, խանգարվում է կանանց հորմոնների արտադրությունը։    

Այս վիճակը, սովորաբար, հետևանք է ձվարանների կամ մակերիկամների սեկրետոր ֆունկցիայի խանգարման, կամ հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի աշխատանքի անբավարարության: Բոլոր դեպքերում, արդյունքում զարգանում է կնոջ և տղամարդու հորմոնների միջև հավասարակշռության խախտում՝ վերջինիս գերակշռումով, և, որպես հետևանք, զարգանում է անընդունակություն բեղմնավորվելու կամ  կրելու հղիությունը:

Մարմնի քաշի տատանումներ

Առանց տեսանելի պատճառների ճարպակալումը կամ խիստ նիհարումը կարող են արդյունք լինել ծանր ընթացող էնդոկրին հիվանդությունների՝ դիֆուզ տոքսիկ զոբ, մակերիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ: Կա նաև հակառակ կապը: Քիչ չեն դեպքերը, երբ ցածր քաշի ֆոնին, առանց որևէ էնդոկրին խնդրի, առաջանում է կանանց սեռական հորմոնների սուր անբավարարություն, քանի որ նրանց որոշակի քանակը սինթեզվում է ենթամաշկային ճարպաշերտում:  

Նման իրավիճակ դիտվում է ճարպակալման ժամանակ, քանի որ ճարպային հյուսվածքի մեծ քանակը էսթրոգենների քանակի և ֆունկցիոնալ ակտիվության իջեցման պատճառ է դառնում։  Եվ զարմանալի չէ, որ ճարպակալում ունեցող կանանց մոտ խանգարվում է վերարտադրողականությունը, ձվազատումը դանդաղում է, ինչպես նաև ախտաբանորեն փոխվում է էնդոմետրիումը՝ կնոջը նախատրամադրելով օնկոհիվանդությունների, վիժումների, հղիության բարդացած ընթացքի։

Այդ պատճառով վերարտադրողական խանգարումների թերապիայում կարևոր տեղ ունի քաշի իջեցումը, որը նպաստում է հորմոնալ ֆոնի կարգավորմանը, դաշտանային ցիկլի վերականգնմանը և մոտավորապես 3 անգամ ավելանում է հղիանալու հավանականությունը:

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը էնդոկրին համակարգի բարդ և լուրջ ախտաբանություն է: Այդ հիվանդությամբ տառապող կանանց մոտ շատ հաճախ  դժվարանում է բեղմնավորումը և հղիությունը կրումը։ Այդ պատճառով անհրաժեշտ է վերահսկել հիվանդությունը և գլյուկոզայի քանակն՝ արյան մեջ;

Կլիմակտերիկ խանգարումներ

Դաշտանադադարի շրջանում դիտվում են տարբեր անատոմիական, ֆիզիոլոգիական և հոգեբանական խանգարումներ: Բնական մենոպաուզան կտրուկ չի արտահայտվում՝ էսթրոգենների քանակը նվազում է աստիճանաբար (մոտավորապես 10 տարվա ընթացքում՝ 45-55 տարեկանում): Եթե սկզբում  սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշանները մեղմ են, ապա հետագայում սկսում են կայուն աճել, փոխվում է և նյութափոխանակությունը:

Կլիմաքսի ընթացքը բարդացնում են տրամադրության կտրուկ փոփոխությունները, զարկերակային ճնշման հանկարծակի բարձրացումները, տաքության նոպաները։ Այդ ախտանշանները հնարավոր է վերացնել բժշկի նշանակած դեղորայքային բուժմամբ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը