Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը

2023 Հուլ 25, Երեքշաբթի

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան է և նրա ամրացումը արգանդի պատին: Պլացենտայի ձևավորման ժամանակ էնդոմետրիումը մտնում է նրա կազմության մեջ՝ արյունատար անոթներով ապահովելով պտղին սննդանյութերի և թթվածնի մատակարարմամբ:

Հորմոնալ ֆոնի ազդեցությամբ լորձաթաղանթում ընթանում են ցիկլիկ փոփոխություններ։ Էնդոմետրիումը կազմված է 2 շերտից՝ բազալ և ֆունկցիոնալ: Առաջինն իրականացնում է վերականգնողական գործառոււյթը, երկրորդը մշտական չէ։

Էնդոմետրիումի ախտաբանությունը

Էնդոմետրիումի ախտաբանության հիմնական պատճառը պրոգեսթերոնի և էսթրոգենի արտադրման դիսբալանսն է իմունիտետի իջեցման ֆոնին: Ամենատարածված ախտաբանություններն են.

  • հիպերպլազիան,
  • հիպոպլազիան,
  • քաղցկեղը (ադենոկարցինոմա),
  • էնդոմետրիոզը,
  • էնդոմետրիտը։

Հիվանդություններին հաճախ նպաստում են բորբոքային և վարակիչ հիվանդությունները: Դրանք արտահայտվում են արյունահոսությամբ և որովայնի ստորին հատվածի ցավերով:

Հիվանդությունների առանձնահատկությունները

Հիպերպլազիան էնդոմետրիումի հաստացումն է բջիջների ակտիվ կիսման պատճառով: Հասարակ ձևը փոխվում է չարորակի 1-2 տոկոս դեպքերում, բարդը՝ ավելի հաճախ:

Էնդոմետրիումի քաղցկեղը հաճախ զարգանում է դաշտանադադարի շրջանում:

Էնդոմետրիոզի ժամանակ լորձաթաղանթը տարածվում է նորմալ սահմաններից դուրս: Հիվանդության ամենատարածված ձևը գենիտալն է։

Արգանդի լորձաթաղանթի վարակային ախտահարումը կոչվում է  էնդոմետրիտ: Այն առաջացնում են հեշտոց թափանցած վարակները, վիրուսները, սնկերը:

Ախտորոշման մեթոդները

  • Ախտորոշիչ քերում,
  • ասպիրացիա,
  • ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ),
  • ռադիոիզոտոպային հետազոտություն,
  • հիստերոսալպինգոգրաֆիա։

Ախտորոշիչ քերումը էնդոմետրիումի շերտի հեռացումն է, որը նշանակվում է ցիկլի կոնկրետ օրերին՝ դաշտանային նախքան արյունահոսության սկզիբը: Լորձաթաղանթն ամբողջությամբ հեռացվում է նորագոյացությունների և ախտաբանական օջախների հետ, որն ուղարկվում է բջջաբանական հետազոտության։

Ասպիրացիայի օգնությամբ հայտնաբերվում է էնդոմետրիումի հիպերպլազիան և վերահսկվում է ընթացիկ թերապիայի արդյունավետությունը: Ցիկլի երկրորդ փուլում արգանդի խոռոչից արտածծվում է անհրաժեշտ նյութ՝ ցիտոլոգիական հետազոտության համար:

Էնդոմետրիումի ՈՒՁ հետազոտության ժամանակ օգտագործվում է տրանսվագինալ սենսոր (դատչիկ): Այս հետազոտությամբ կարելի է պարզել ախտաբանության առկայությունը, պոլիպները, լորձաթաղանթի հաստացումը:

Ռադիոիզոտոպային հետազոտությամբ ճշգրտվում է ախտաբանական գործընթացի ակտիվությունը: Երակով ներմուծվում է ռադիակտիվ ֆոսֆորի անվտանգ չափաբաժին, որը թափանցում է միայն էնդոմետրիումի վնասված բջիջների մեջ:

Հիստերոսալպինգոգրաֆիան իրականացվում է ՈՒՁՀ  կամ ռենտգեն հսկողությամբ: Արգանդի խոռոչը լցվում է կոնտրաստ նյութով, բժիշկը գնահատում է օրգանի չափերը, փոփոխությունները:

Էնդոմետրիումի ցանկացած ախտաբանության վաղ հայտնաբերման ժամանակ բուժումն ավելի արդյունավետ է, քան բարձիթողի դեպքերում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը