2023 Օգս 07, Երկուշաբթի
Այս տարվա հուլիսի 25-ին Վրաստանի Չակվի քաղաքում կայացավ հայ-վրացական 27-րդ միջազգային կոնֆերանսը՝ նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) տնօրեն (1973-1989թ.թ.), ԽՍՀՄ ազգերի բարեկամության շքանաշանակիր Գրիգորի Գեորգիի Օկոևի հիշատակին:
Կոնֆերանսի կազմակերպիչներն էին՝ ՄՄԱՊԳՀԿ գլխավոր բժիշկ Ս.Պ. Բարսեղյանը, դպրոց-կոնֆերանսի պրեզիդենտ, պրոֆեսոր, ՄՄԱՊԳՀԿ պատվավոր դոկտոր Ա.Մ. Պապիտաշվիլին:
Բացման խոսքով հանդես եկավ Ս.Պ. Բարսեղյանը, ով ներկայացրեց հիշարժան բժշկի անցած ուղին, նրա ներդրումը Հայաստանում մանկաբարձության և գինեկոլոգիայի զարգացման ոլորտում, մարդկային բարձր հատկանիշները: Ելույթներով հանդես եկան պրոֆեսոր Ն. Մուսերիձեն, բ.գ.դ. Գ. Տվալտաձեն, հայկական կողմից ելույթ ունեցան ՄՄԱՊ ԳՀԿ համաճարակաբանության գծով տնօրենի տեղակալ պրոֆեսոր Մ.Մ. Տեր-Ստեփանյանը, նորածնային բաժանմունքի ղեկավար Ա. Ասատրյանը, արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ. Ա. Սայադյանը: Ջերմ և աշխույժ գիտական քննարկումն ավարտվեց շարունակական հանդիպումների փոխադարձ ցանկությամբ:

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»