Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հեշտոցի պատերի իջեցում

Հեշտոցի պատերի իջեցում

2023 Հուն 06, Երեքշաբթի

Հեշտոցի պատերի իջեցումը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի են ունենում կնոջ սեռական ներքին օրգանների դիրքի տեսանելի և ֆիզիոլոգական փոփոխություններ: Հեշտոցի պատերի իջեցումը հիմնականում հանդիպում է 50 տարեկանն անց կանանց մոտ: Պատճառը հաճախակի ծննդաբերությունների արդյունքում մկանների թուլացումն է: Բայց երբեմն այն դիտվում է նաև երիտասարդների մոտ. այս դեպքում նպաստող գործոն են նստակյաց աշխատանքը, ժառանգական նախատրամադրվածությունը, անկանոն սեռական կյանքը: Հազվադեպ այս ախտաբանությունն արտահայտվում է ներարգանդային կյանքում և առաջացնում է միզասեռական համակարգի զարգացման շեղումներ: Պատճառը մոր հիվանդություններն են հղիության ընթացքում և այլ գործոնները:

Կլինիկական ախտանշանները.

  • Ձգող ցավեր որովայնի ստորին շրջանում,
  • դաշտանային ցիկլի խանգարում,
  • անմիզապահություն կամ՝ հակառակը,
  • տհաճ զգացողություն, այրոց, քոր՝ ինտիմ օրգանների շրջանում
  • չորություն,
  • դեֆեկացիայի խանգարում,
  • մեթիորիզմ,
  • ցավ և տհաճություն՝ սեռական հարաբերության ժամանակ,
  • օրգազմի բացակայություն,
  • սեռական օրգանում օտար մարմնի զգացողություն։

Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ.
 

  • Արգանդի պրոլափս,
  • սեռական հարաբերության ժամանակ՝ դիսկոմֆորտ, կամ՝ հարաբերություններից հրաժարում,
  • մեզի և կղանքի ակամա արտազատում,
  • անպտղություն
  • օրգանների դիրքի փոփոխություն։

Դասակարգումը

  • Առաջին փուլ։ Արգանդի վզիկը տեղակայված է շեքից 2-3 սմ վերև, առկա է սեռական ճեղքի լայնացում, որը փակվում է մկանների կծկման ժամանակ: Կինը ցավ է զգում ֆիզիկական ծանրաբեռնվածության և սեռական հարաբերության ժամանակ: Կարող է լինել հաճախացած, ցավոտ միզարձակում:
  • Երկրորդ փուլ։ Ախտաբանությունը զննման ժամանակ հայտնաբերում է բժիշկը: Այս փուլում արգանդի վզիկը հայտնվում է հեշտոցում, դիտվում են ուժեղ ցավեր, որոնք ավելի են սաստկանում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
  • Երրորդ փուլ։ Թուլացած պատերն այլևս ի վիճակի չեն պահելու արգանդի վզիկի և արգանդի անշարժությունը: Կարող են զարգանալ վարակ և քրոնիկ բորբոքական գործընթացներ:  Հորմոնալ փոփոխքւթյունն առաջացնում է դաշտանի խանգարում: Ցանկացած շարժում ցավոտ է, և կինն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել:
  • Չորրորդ փուլ։ Զարգանում է արգանդի և հեշտոցի պատերի պրոլափս։

Գինեկոլոգները տարբերում են հիվանդության 2 տեսակ.

  • Ցիստոցելե․ տեղի է ունենում առաջային պատերի իջեցում և միզապարկը թեքվում է դեպի հեշտոց։
  • Ռեկտոցելե․ հետին պատն է դեպի ներքև թեքվում, թեքվում է ուղիղ աղին, կղանքային մասսաները կուտակվում են, դիտվում է մշտական փորկապություն։
     

Պատճառները  

  • Կոնքի մկանների ատրոֆիա. զարգանում է 50 տարեկանն անց կանանց մոտ,
  • մկանների թուլացում՝ ոչ ակտիվ ապրելակերպի արդյունքում,
  • շարակցական հյուսվածքի դիսպլազիա,
  • ներքին օրգանների և հյուսվածքների բնածին հիվանդություններ,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
  • սեռական օրգանների մեխանիկական վնասում,
  • հորմոնալ ֆոնի խանգարումներ,
  • ախտաբանական ծննդաբերություններ՝ կապված խոշոր պտղի հետ,
  • կարճ ժամանակահատվածում 2 ծննդաբերություն,
  • մեկից ավելի աբորտներ,
  • սեռական օրգանների հետ կապված վիրահատություններ,
  • կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ (ինսուլ),/
  • ավելորդ քաշ,
  • փորկապություն, աղիների հիվանդություններ,
  • քաշի կտրուկ նվազում,
  • ներորովայնային ճնշման բարձրացում՝ ասթմայի, բրոնխ-թոքային հիվանդությունների ժամանակ,
  • երկար ժամանակ սեռական կյանքի բացակայություն,
  • հաճախակի և շափազանց ակտիվ սեռական հարաբերություններ։

Ախտորոշումը

Գինեկոլոգի զննում, ուլտրաձայնային հետազոտություն, հետազոտություն տրանսվագինալ եղանակով (տվիչը մտցվում է սեռական ուղիներ), ուրոլոգի խորհրդատվություն:

Բուժումը

Վաղ հայտնաբերման դեպքում կարելի է կոնսերվատիվ բուժմամբ կարգավորել վիճակը: Նշանակվում են հակաբորբոքիչներ, վիտամիններ և այլն: Վերականգնմանն օգնում են կանոնավոր մարզումները՝ հատկապես շեքի շրջանում․ դրանցից է միզարձակման ընթացքում մի քանի անգամ այն դադարեցնելը՝ 10 վրկ և, գնալով՝ ավելացնելը:

Արդյունքի բացակայության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը