Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա

Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա

2023 Մայ 11, Հինգշաբթի

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը:

Մոր և երեխայի հուզական կապը հնարավորություն է տալիս հասկանալու փոքրիկին.

  • մայրը հասկանում է երեխայի ցանկությունները, երբ դեռ նա անգամ չի սովորել խոսել,
  • երեխայի ձայնի նրբերանգներից տարբերակում է այդ պահին նրա կարիքը,
  • հեռավորության վրա զգում է երեխայի արթնանալը (հանկարծ կաթնարտադրություն է սկսվում):

Մոր հուզական կապը փոքրիկի հետ ձևավորվում է ինտուիցիայի զարգացման շնորհիվ, մանկան հետ զրույցների, գրկելու, փաղաքշանքի, նրա հետ պարի ընթացքում: Շատ կարևոր դեր է խաղում կրծքով կերակրումը:

Անգամ ամենափոքր երեխան զգում է մոր տրամադրությունը, հասկանում նրա տխրությունը, որքան էլ մայրը փորձի իրեն ուրախ պահել.

  • երեխան հետևում է մոր հոնքերի, բերանի անկյունների դիրքին, հայացքին, և քանի որ փորձում է կրկնել նրա միմիկան, ասես, նույնականանում է մոր հետ և զգում նույն հույզերը,
  • մոր ձայնը երեխայի վրա մեծ ներգործություն ունի, նա զգում է ձայնի տեմբրը, ինտոնացիան։

Դեռ չծնված և ծննդից հետո երեխայի համար շատ կարևոր է նախ՝ հպման (տակտիլ) զգացողությունը, հետո աստիճանաբար սկսում են գործել մյուս զգայարանները՝ նա լսում է, զգում համն ու հոտը: Այդ պատճառով հպման պակասի դեպքում երեխան պահանջում է այն, և մայրը պետք է կարողանա հասկանալ երեխայի ցանկությունները:

Եթե շփումը քնքուշ է և սիրալիր, երեխան պատասխանում է նույն կերպ: Եթե մայրը նյարդայնացած է, հոգնած, մտահոգ, երեխան նույնպես դառնում է անհանգիստ:

Մոր և մանկան խաղաղ, ջերմ հուզական կապը նպաստում է երեխայի ճիշտ զարգացմանը բոլոր ոլորտներում.

  • երեխան արագ է զարգանում, ճանաչում շրջապատող աշխարհը,
  • ֆիզիկական զարգացումն ընթանում է տարիքին համապատասխան՝ ժամանակին նստում է, քայլում, խոսում,
  • ձևավորվում է հուզական գիտակցությունը (ինտելեկտը)․ երեխան սկսում է հասկանալ իր և այլոց հույզերը, իր կարիքներն ու ցանկությունները, ինչը դառնում է նրա երջանկության գրավականը:

Երեխան կարող է հասկանալ շատ ավելին, քան մեզ թվում է: Եվ եթե նա կամակորություն է անում «առանց պատճառի», ուշադրություն դարձրեք, առաջին հերթին՝ Ձեզ վրա, չ՞է որ Դուք եք երեխայի հաղորդիչը դեպի նրա հույզերի աշխարհ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը