Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ե՞րբ և ինչպե՞ս է որոշվում պտղի սեռը․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոֆյա Մինասյանի հետ

Ե՞րբ և ինչպե՞ս է որոշվում պտղի սեռը․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոֆյա Մինասյանի հետ

2023 Օգս 25, Ուրբաթ

Ինչպիսի՞ն Է ծնողների վերաբերմունքը սեռի որոշմանը՝ հղիության ընթացքում։

Հաճախ հղիության հաստատման առաջին իսկ շաբաթներից ապագա մանկան ծնողներն սկսում են գուշակել՝ մանկիկը ծնողներից ում կնմանվի. արդյո՞ք կժառանգի մայրիկի գեղեցիկ ժպիտն ու աչքերը, թե՞ հայրիկի  մազերի գույնը և մարմնակազմությունը: Եվ, իհարկե,  գրեթե ամենահուզող հարցը կապված է երեխայի սեռի  հետ :
Հնում պտղի սեռը փորձում էին որոշել հղի կնոջ որովայնի ձևով, ինքնազգացողությամբ, ախորժակի, սննդային ցանկությունների,  արտաքին տեսքի փոփոխություններով  և այլն:

Բայց արդյո՞ք  այդքան կարևոր է իմանալ պտղի սեռը  ծննդաբերությունից առաջ: Մեծավ մասամբ՝ առողջ ամուսնական զույգի մոտ դա այնքան էլ չի կարևորվում: Նրանց համար՝ անկախ սեռից, փոքրիկը լինելու է անչափ սիրելի,  սպասված, ով լցնելու է իրենց կյանքը երջանկությամբ,  ջերմությամբ  և հրաշքներով:

Ո՞ր դեպքերում է կարևոր սեռի որոշումը հղիության ընթացքում և ինչպե՞ս է այն որոշվում։

Լինում են դեպքեր, երբ կա սեռով պայմանավորված վտանգ՝ ժառանգական հիվանդություններ, որոնք հանդիպում են միայն արական, կամ միայն իգական սեռի երեխաների մոտ: Այդպիսի ամուսնական զույգերի համար հարկավո՛ր է իմանալ պտղի սեռը հղիության հնարավորին վաղ ժամկետում:

Դեռևս անցյալ դարի վերջում պտղի սեռի հավաստի որոշումը կատարվում էր միայն խորիոնբիոպսիայի (հղիության I եռամսյակում), պլացենտացենտեզի, կորդացենտեզի, ամնիոցենտեզի (հղիության II եռամսյակում) միջոցով, որոնք ախտորոշման ինվազիվ (բժշկական միջամտություն, որը ներառում է ներթափանցում մարմնի բնական պատնեշի  միջով) մեթոդներ են, և 1-2% դեպքերում կարող են վիժման, հղիության ընդհատման պատճառ դառնալ: Այդ մեթոդները չեն կարող կիրառվել առանց բժշկական ցուցումների:

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս որոշել պտղի սեռը անվտանգ, ոչ ինվազիվ մի քանի մեթոդներով, որոնցից ամենատարածվածը, հասանելին և հայտնին գերձայնային հետազոտությունն է:

Հղիության ո՞ր ժամկետից է հնարավոր որոշել պտղի սեռը։

Գերձայնային սարքի հնարավորությունների և հետազոտությունն իրականացնող մասնագետի փորձառության շնորհիվ պտղի սեռը կարելի է որոշել արդեն իսկ 11-16 շաբաթական ժամկետում: Հավանականությունը մեծանում է հղիության ժամկետին համապատասխան և 18 շաբաթական ժամկետում կազմում է մոտավորապես 98%:

Որքանո՞վ են հավաստի սեռի որոշման թեստերը։

Արդեն տարածում են գտել պտղի սեռի որոշման թեստերը, որոնք կատարվում են տանը՝ հղի կնոջ առավոտյան մեզով, որի մեջ հայտնաբերվում են սեռական հորմոնները, և սեռից կախված, ռեակտիվը (ազդանյութը) փոխում է  գույնը, դառնում  երկնագույն կամ վարդագույն:

Թեստը կատարվում է սկսած հղիության 7-8 շաբաթական ժամկետից մինչև 34 շաբաթականը և ունի 80–85% ճշգրտություն:

ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստը կատարվում է հղիության 9-10 շաբաթական ժամկետից սկսած ՝ հղի կնոջ արյան հետազոտության միջոցով, որի մեջ առկա է պտղի ֆետալ ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու):  Եթե հայտնաբերվում է Y (իգրեկ) քրոմոսոմ, դա հավաստի տեղեկացնում է արական սեռի երեխայի ծնվելու մասին, եթե Y քրոմոսոմ չի հայտնաբերվում՝ իգական սեռի մասին: Հավանականությունը կազմում է 96-99%:

Ոչ ինվազիվ պրենատալ թեստը՝ ՈԻՊԹ- ն խիստ հավաստի թեստ  է, որը մշակվել է  պտղի մոտ գենետիկ խանգարումների՝ օրինակ, Դաունի,  Էդվարդսի, Պատաուի և այլ   համախտանիշների վաղ ախտորոշման  նպատակով: ՈԻՊԹ -ով որոշվում է  նաև պտղի սեռը: Կատարվում է հղի կնոջ երակային արյան հետազոտության միջոցով՝ սկսած հղիության 9-10 շաբաթական ժամկետից: Ճշգրտությունը 99,9% է միապտուղ հղիության դեպքում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը