Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Քոր հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Քոր հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

2023 Սեպ 08, Ուրբաթ

Որքա՞ն հաճախ է հղիության ընթացքում արտահայտվում մաշկի քորը։

Հղիության ոչ այնքան հաճախակի հանդիպող դրսևորումներից է մաշկի քորը։ Այն արտահայտվում է կրծքավանդակի, պտուկների, որովայնի շրջանում:

Քորն, առաջին հերթին, պայմանավորված է հղիության ժամանակ ընթացող հորմոնալ փոփոխություններով: Քորին նպաստում է նաև այն, որ որովայնի  չափերի մեծացմանը զուգընթաց, մաշկը ձգվում է և դառնում ավելի չոր: Բարեբախտաբար, քորը, սովորաբար, անհետանում է ծննդաբերությունից հետո գրեթե անմիջապես:

Որո՞նք են հղիության ընթացքում առաջացող քորի պատճառները։

Եթե հղիության ժամանակ սկսված քորը տարածվում է մարմնի ամբողջ մակերեսի վրա, ուժեղանում է երեկոյան, ազդում է կնոջ ընդհանուր վիճակի վրա, առաջանում է անքնություն, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Հաճախ նման քորի պատճառ կարող է լինել լյարդի գործառույթների խանգարումը, որի հետևանքով արյան մեջ բարձրանում է ազատ բիլիրուբինի մակարդակը։ Այդ խանգարումները կապված են լեղուղիների վրա հղիի արգանդի ճնշման հետ, ինչի հետևանքով տեղի է ունենում լեղու կուտակում, սկսվում է ճարպաթթուների մեծ քանակությամբ արտադրություն, որոնք արյան հոսքով ներթափանցում են կնոջ մաշկ, գրգռում նյարդային վերջավորությունները և առաջացնում անտանելի քոր։

Բժշկին պետք է դիմել նաև այն դեպքերում, երբ մինչև հղիությունը կնոջ մոտ եղել է լեղուղիների կամ լյարդի քրոնիկ հիվանդություններ: Նման դեպքերում կարևոր է հետևել սննդակարգին։

Երբեմն քորը կարող է ուղեկցվել այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը և հեպատիտը, ինչպես նաև՝ մաշկային հիվանդությունների մի ամբողջ խումբ։

Ի՞նչ անել հղիության ընթացքում արտահայտված քորի ժամանակ։

Եթե բժիշկը բացառել է օրգանիզմի բոլոր ախտաբանական խնդիրները, ապա, ամենայն հավանականությամբ, քորը կապված է մաշկի ձգվածության ու չորության հետ։ Դա բնական գործընթաց է, ինչի արդյունքում հաճախ ապագա մայրերը տառապում են  քորից։

Քորից և նրա պատճառած անհանգստությունից ազատվելու համար անհրաժեշտ է.    

  • օգտագործել հանգստացնող լոսյոն (զերծ մնալ սուր բուրանյութեր պարունակողներից), վիտամին E-ի քսուք, կակաոյի կարագ կամ բալզամ, օրինակ՝ մաքրված լանոլին,
  • լոգանք ընդունել Calamine լոսյոնով (չի կարելի քսել անմիջապես մաշկի վրա, քանի որ խտացրած լոսյոնը չորացնում է մաշկը) կամ Aveeno հատուկ արտադրանքով,
  • ազատ,շնչող բամբակյա հագուստ կրել,
  • Քքորի հատվածում դնել թաց սրբիչ, որը կթեթևացնի գրգռվածությունը,
  • մահճակալի կողքին տեղադրել խոնավացուցիչ. այն կպահպանի մաշկի խոնավության բնական մակարդակը,
  • պետք է համոզվել, որ խոնավացուցիչը ճիշտ է տեղադրված, հակառակ դեպքում այն կարող է մանրէներ կամ ալերգեններ ցողել օդի մեջ,
  • փորձել չքորել քոր եկող հատվածները, քանի որ դա միայն կուժեղացնի քորը:  

Քորի դեպքում զգայուն հատվածներում, օրինակ՝ պտուկների շրջանում, հպման ժամանակ կարող է ցավ առաջանալ, հատկապես՝ երրորդ եռամսյակում: Եթե կինը պլանավորում է ապագա երեխային կրծքով կերակրել, ապա ամեն գնով պետք է ազատվի հղիության ընթացքում արտահայտված քորից:

Ի՞նչ խորհուրդ հղիներին, ովքեր ունեն արտահատված քոր։

Երբ մոտենում է ծննդաբերության ժամկետը, որովայնը մեծանում է, և քորն ավելի է սաստկանում, հուսահատվել. կենտրոնացեք այն մտքի վրա, որ Ձեր երեխան շուտով կծնվի, և վերջին մի քանի ամիսների տհաճ զգացողություններն անհետ կվերանան։


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը