Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կնոջ սննդակարգի առանձնահատկությունները հղիության ընթացքում. հարցազրույց Սոնա Աբելյանի հետ

Կնոջ սննդակարգի առանձնահատկությունները հղիության ընթացքում. հարցազրույց Սոնա Աբելյանի հետ

2023 Օգս 09, Չորեքշաբթի

Ինո՞ւ է կարևոր հղի կնոջ ճիշտ սնվելը:

Հղի կնոջ ճիշտ և բալանսավորված սնվելը շատ կարևոր է, քանի որ պտուղը զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը ստանում է միայն մորից։ Ուստի պետք է ընդունել այնպիսի մթերք, որոնք օրգանիզմին տալիս են էներգիա և սննդարար նյութեր։

Սննդային բուրգը կօգնի ձեզ որոշել տարբեր մթերքի կարևորությունը հղիի սննդակարգում: Բուրգի մեծ մասը պետք է կազմի նրա ստորին մակարդակում գտնվող մթերքը:

Դրանք ներառում են բանջարեղեն, մրգեր, հաց, մակարոնեղեն, հացահատկեղեն, հյութեր և բանջարեղենային ուտեստներ: Միջին գոտին ներառում է միս, ձուկ, կաթնամթերք։ Դրանք պետք է սպառվեն ավելի փոքր քանակությամբ՝ նախորդ խմբի մթերքի համեմատ։ Բուրգի գագաթին բարձր էներգետիկ արժեք ունեցող, բայց սննդանյութերով աղքատ մթերքն է՝ բուսական յուղ, կարագ, սերուցք, շաքար, հրուշակեղեն։ Այս խմբից միայն սննդի փոքր քանակություն է անհրաժեշտ՝ այլ սննդային խմբերի կողմից արդեն իսկ տրամադրվածին լրացուցիչ էներգիա ապահովելու համար։

Մայրական սննդի համար ճիշտ ընտրված մթերքը նաև երեխային ծանոթ և հաճելի են թվում ծնվելուց հետո: Բացի այդ, ապագա մայրիկը հիանալի օրինակ կարող է դառնալ ընտանիքի բոլոր անդամների համար՝ սնվել համեղ, առողջարար և բազմազան։

Ո՞ր մթերքն է ցանկալի սահմանափակել:

Հարկ է սահմանափակել կարագը, մարգարինը, բանջարեղենը, բուսայուղը, շաքարավազը, կոնֆետը, քաղցր աղանդերը, տորթերը (ճարպոտ, աղի կամ շաքարով հարուստ մթերքը), որոնք պարունակում են բարձր կալորիաներ, բայց ոչ այնքան կարևոր սննդանյութերշ և պետք է օգտագործել փոքր քանակությամբ:

Պետք է աշխատել քիչ աղ օգտագործել՝ օրական 6 գ-ից ոչ ավելի։ Այդ նպատակով անհրաժեշտ է սննդակարգում պակասեցնել թթու և աղի մթերքը`յոդացված, որպեսզի հղի կինը և երեխան բավարար քանակությամբ յոդ ստանան։

Ինչո՞ւ է յոդի կարևոր փոքրիկի համար:

Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար, որոնք պատասխանատու են երեխայի աճի և զարգացման, մարմնի բոլոր օրգանների և օրգան-համակարգերի բնականոն գործունեության, վերարտադրողական ֆունկցիայի ձևավորման, ուղեղի և ինտելեկտուալ կարողությունների զարգացման համար:  Հղիության ընթացքում կնոջ կողմից յոդի անբավարար ընդունումը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա նույնիսկ ծնվելուց առաջ:  Յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների կանխարգելման ամենահուսալի և արդյունավետ միջոցը յոդացված աղի օգտագործումն է։ Դա դեղ չէ, այլ սննդամթերք՝ մատչելի և հասանելի բոլորին։ Յոդացված աղի կանոնավոր օգտագործումը կանխում է յոդի անբավարարությունից առաջացած բազմաթիվ հիվանդությունների առաջացումը։ Յոդն անհրաժեշտ է մարդուն իր կյանքի ամբողջ ընթացքում՝ ամեն օր։

Ինչպե՞ս օգտագործել մսեղենը և ընդեղենը:

Ձուկը, թռչնամիսը, միսը, ձունը, հատիկավորները, ընկույզնեղենը՝ որպես ամբողջական սպիտակուցներ, պտղի օրգանների և օրգան-համակարգերի հիմնական կառուցողական նյութերն են: Ուստի սննդակարգեւմ պետք է լինեն սպիտակուցներ պարունակող մթերք։ Անհրաժեշտ է ընտրել անյուղ միս, ձուկ և թռչնամիս: Բուսական սպիտակուցը մեծ արժեք ունի ապագա երեխայի զարգացման համար: Սննդի մեջ պետք է ներառել նաև հատիկավորներ։ Օրինակ, օրական կարելի է ուտել 100 գ անյուղ ձուկ կամ միս (լյարդ), 150-200 գ եփած լոբի, 10-15 գ ընկույզ, 2 փոքր ձու։    

Լյարդը և միսը նաև երկաթի, ֆոլաթթվի, վիտամին A-ի լավագույն աղբյուրներ են։ Դրանց պակասի դեպքում մեծանում է սակավարյունության, վարակիչ հիվանդությունների և պտղի բնածին արատների առաջացման վտանգը։

Ինչպե՞ս օգտագործել կաթնամթերքը (կաթ, կեֆիր, թթվասեր, մածուն, պանիր):

Ամեն օր սննդակարգում անհրաժեշտ է օգտագործել ցածր յուղայնության (1,5-2,5%) կաթ և կաթնամթերք, որոնք կալցիումի ամենակարևոր աղբյուրներն են երեխայի ոսկրերի և ատամների զարգացման համար: Պանիրն ավելի շատ կալցիում է պարունակում, քան մյուս բոլոր մթերքները։  Օրինակ, կալցիումի օրական պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում օգտագործել 45 գ պինդ պանիր, 1 բաժակ մածուն կամ կեֆիր, 100 գ կաթնաշոռ, 1 բաժակ կաթ։

Կաթը և կաթնամթերքը նաև սպիտակուցների և հանքային աղերի աղբյուր են (պարունակում են որոշ B խմբի վիտամիններ, վիտամին A, D և այլն)։

Ի՞նչ բանջարեղեն և մրգեր ներառել:

Բանջարեղենն ու մրգերը վիտամինների և հանքային աղերի (երկաթ, ֆոլաթթու և այլն) հիմնական աղբյուր են, որոնք կանխում են հղիության ընթացքում անեմիայի առաջացումը և պտղի բնածին արատների զարգացումը: Օրական պետք է ընդունել մոտավորապես 500 գ միրգ և բանջարեղեն:

Կանաչ բանջարեղենը, հատիկեղենը, կաղամբը, հազարը, սպանախը օգտակար են հղի կնոջը։ Օրական ցանկալի է օգտագործել 100 գ բանջարեղեն, 100 գ կանաչ տերևավոր բանջարեղեն, 1 միջին չափի լոլիկ, 1/2 բաժակ կանաչ լոբի, 1 միջին չափի միրգ, 100 գ թարմ հատապտուղներ: 

Ձմռանը և գարնանը պետք է չմոռանալ մրգային և բանջարեղենային հյութերի մասին, որոնք վիտամինների, հանքային աղերի և սննդային թելերի հուսալի աղբյուր են։

Պետք է հիշել նաև սառեցված բանջարեղենի, հատապտուղների և չորացրած մրգերի մասին:  

Իսկ հացը, ձավարեղենը, մակարոնեղենը, բրինձը և կարտոֆիլը...

Այս մթերքը սննդակարգում էներգիայի հիմնական աղբյուրն է։ Պարունակում են B խմբի վիտամիններ, երկաթ, ցինկ, կալցիում։ Ամենօրյա սննդակարգում դրանք պետք է լինեն ամբողջական ցորենի հացի, մակարոնեղենի, բրնձի, շիլաների և ձավարեղենի տեսքով:  

Չկեղևազրկված հացահատիկները և ամբողջական ցորենի հացը թաղանթանյութ են պարունակում, ինչը բարելավում է աղիների աշխատանքը: Պետք է ուտել այնպիսի մթերք, որտեղ բոլոր օգտակար նյութերը մեծ քանակով են պահպանված։  

Հիշեք, վիտամինները ոչնչանում են երկարատև պահպանման կամ եփելու ժամանակ։ Տապակելու կամ եփելու փոխարեն ավելի խելամիտ է մթերքը եփել ջեռոցում կամ շոգեխաշել:  

Պետք է աշխատել ամեն օր հում կամ թեթևակի եփած բանջարեղեն ուտել, իսկ կերակուր պատրաստելիս ավելորդ յուղ և աղ չավելացնել։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը