Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ

Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ

2023 Նոյ 08, Չորեքշաբթի

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը համընկնում են ենթադրյալ ժամկետների հետ: Սակայն պետք է հիշել, որ դաշտան հղիության ժամանակ չի կարող լինել: Այդ պատճառով ցանկացած արյունային արտադրության դեպքում անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պատճառները

Հիմնականում հեշտոցից արյունային արտադրության հետ կանայք առնչվում են հղիության առաջին եռամսյակում: Եթե դա արտահայտվում է ոչ մեծ բծերով, կարելի է ենթադրել, որ արգանդում տեղի է ունեցել ընկերքի իմպլանտացիա: Երբեմն կինը սեռական հարաբերությունից հետո կարող է ունենալ թեթև արյունահոսություն, որոնք բացատրվում են հղիության ժամանակ ընթացող արգանդի բջիջների փոխակերպումներով:  

Սակայն հղիության առաջին եռամսյակում լինում են նաև արյունահոսության լուրջ պատճառներ.

  • վիժում,
  • վարակներ,
  • սուբխորիոնիկ արյունահոսություններ, որոնք տեղի են ունենում արգանդի և ընկերքի միջև,
  • արտարգանդային հղիություն,
  • հեստացիոն տրոֆոբլաստիկ հիվանդություն, որը հազվադեպ հանդիպող վիճակ է, և որի ժամանակ անոմալ պտղային հյուսվածք պարունակող ուռուցքը կարող է հղիության որոշ նշաններով արտահայտվել,
  • հորմոնների մակարդակի կտրուկ իջեցում․ էստրոգենների քանակի իջեցումը ապագա մոր օրգանիզմում կարող է ի հայտ գալ սթրեսի, վիրուսային հիվանդության կամ բորբոքային խնդիրների հետևանքով: Այն բերում է էնդոկրին խանգարումների, որոնք արտահայտվում են արյունային արտադրություններով այն օրերին, երբ կնոջ մոտ պետք է դաշտան լինի: Այդ վիճակը կարող է տևել 3-4 ամիս և խիստ բարձրացնել վիժման վտանգը:

Հղիության վաղ շրջանում դիտվող արյունային արտադրությունները դաշտանից կարելի է տարբերել հետևյալ նշաններով.

  • թույլ վարդագույն են կամ շագանակագույն և առատ չեն:
  • դաշտանի ժամանակ, սովորաբար, սկզբում լինում է թույլ արտադրություն, որը հետո դառնում են առատ և վառ կարմիր,
  • դաշտանի վերջում արյունահոսությունը նվազում է, իսկ գույնը դառնում ավելի բաց:

Արյունահոսություն կարող է լինել նաև հղիության ուշ շրջանում: Եթե դա տեղի է ունենում 20-րդ շաբաթից հետո, ապա առավել հավանական է, որ պայմանավորված լինի հետևյալ պատճառներով.

  • գինեկոլոգի կողմից արգանդի վզիկի հետազոտություն. հազվադեպ դեպքերում կարող է առաջացնել թույլ և կարճատև արյունահոսություն,
  • ընկերքն իր դիրքով փակում է արգանդի ելքը,
  • սեռական հարաբերություն. հղիության ժամանակ հեշտոցի և արգանդի վզիկի հյուսվածքները դառնում են շատ զգայուն և կարող են ակտիվ սեռական ակտի դեպքում վնասվել,
  • վաղաժամ կամ նորմալ ծննդաբերություն. պտղին դուրս մղելու համար սկսվող արգանդի կծկումները և նրա վզիկի լայնացումը  կարող են արյունահոսություն առաջացնել,
  • արգանդի պատռվածք. կարող է լինել ծննդաբերության ժամանակ և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն (հազվադեպ է հանդիպում),
  • ընկերքի շերտազատում արգանդից՝ նախքան ծննդաբերությունը սկսելը։

Հղիության ժամանակ արյունահոսություններն անհապաղ բուժօգնության ցուցում են նաև այն դեպքերում, երբ առկա են նաև ցավ, սպազմեր, գիտակցության մթագնում կամ գլխապտույտ, առատ արտադրություն՝ մակարդուկներով:

Հեշտոցից արյունային արտադրությունը հղիության ժամանակ դեռ չի նշանակում, որ կարող է հղիությոունն ընդհատվել: Սակայն 1/3 դեպքերում դրանք աստիճանաբար դառնում են ավելի առատ և, ի վերջո, հղիությունը վատ ավարտ է ունենում:

Ուստի անհրաժեշտ է արյունային ատադրության ցանկացած դեպքում դիմել բժշկի:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը