Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը

Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը

2023 Նոյ 24, Ուրբաթ

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ՝ փոքրիկը ծծում է մատները, բացում բերանը և այդ կերպ փոքր չափով ամնիոտիկ հեղուկ է կուլ տալիս: Ծնվելուց հետո այդ զանգվածը սկսում է հեռանալ աղիներով: Եվ այդպես, նորածնի առաջին կղանքը 1-2 օր մեկոնիումն է՝ մուգ, պլաստիլինանման զանգված: Երբեմն դա անհանգստություն է պատճառում փոքրիկին, նա լալիս է, կուչուձիգ լինում:

Եթե երեխային ժամանակին մոտեցրել են մոր կրծքին, աստիճանաբար կղանքը փոխվում է՝ 3-5-րդ օրը «անցումային» կղանքը կազմված է ինչ-որ չափով դեռևս մեկոնիումից և արդեն մայրական խեժից և կաթից: Մեկոնիումը սկզբում պարունակում է թելիկներ, հետո դառնում է դեղնավուն: Առաջին շաբաթվա վերջում նորածնի կղանքը, սովորաբար, դառնում է նորմալ՝ դեղին և բավականին ջրիկ: Կարող են նկատվել գնդիկներ, մի փոքր լորձ, երբեմն նաև փոքր-ինչ կանաչավուն երանգ, բայց անհանգստանալ պետք չէ, դրա պատճառը մինչև 3 ամսականը լյարդի ֆերմենտատիվ գործունեության ոչ հասուն լինելն է և բիլիռուբինային փոխանակության առանձնահատկությունները:

Կան անհատական առաձնահատկություններ և երբեմն փոքրիկների մոտ կղանքը հաճախակի չի լինում: Ամեն դեպքում, եթե փոքրիկի աղիները չեն գործում առաջին 2 օրը, պետք է դիմել բժշկի:

3-5-րդ օրը մոր կաթն արդեն բավարար է, և փոքրիկի աղիները գործում են կանոնավոր:

Երբեմն փոքրիկի կղանքը դառնում է ջրային և գազերի պարունակությամբ։ Բժիշկներն այդ ժամանակ ենթադրում են լակտազային անբավարարություն: Բայց պատճառն այն է, որ  3 շաբաթականից մինչև 1,5 ամսականը երեխայի մոտ աճի թռիչքներ են լինում, երբ երեխան ավելի շատ է ցանկանում սնվել, իսկ մայրերին թվում է, թե կաթն անբավարար է, և նա երեխային անընդհատ մի կրծքից մյուսին է մոտեցնում: Այդպես միայն կաթի առաջին բաժինը ստանալով, փոքրիկի կղանքը դառնում է ջրիկ և գազերով: Այդ պատճառով անհրաժեշտ է թողնել, որ երեխան ուտի նույն կրծքի նաև «հետին» բաժին կաթը: Նման դեպքերում մայրերը սկսում են խմել կաթնարտադրությունը խթանող թեյեր, որոնք նույնպես նպասում է գազերի և ջրիկ կղանքի առաջացմանը: Նմանատիպ կղանք լինում է նաև, երբ կրծքին սխալ են մոտեցնում, երեխան օդ է կուլ տալիս և չի կարողանում ստանալ «հետին» կաթը:

Մայրերին անհանգստացնում է ոչ միայն կղանքի տեսքը, այլ նաև նրա հաճախականությունը: Նորմայում փոքրիկի աղիները գործում են օրը մի քանի անգամ, սովորաբար, կերակրումից հետո: Այնուամենայնիվ, որոշ երեխաների մոտ դա կարող է լինել օրը մեկ, կամ նույնիսկ մի քանի օրը մեկ անգամ: Սովորաբար, այդ փոքրիկների մոտ լինում են որովայնի  թույլ մկաններ և աղիների թույլ կծկողականություն: Բայց քանի դեռ կղանքը նորմալ է, կանոնավոր, դա ախտաբանություն չի համարվում:  Բժշկի պետք է դիմել միայն այն դեպքում, եթե երեխան ալերգիկ է և աղիների ուշ գործելն նպաստում է դրան:

Երեխաների մոտ 1,5-5 ամսականը դիտվում է նաև ֆիզիոլոգիական փորկապություն, կամ՝ երբ առկա է որևէ հոգեբանական որևէ խնդիր: Ահանգստանալ է պետք, երբ այդ վիճակը երկար է տևում և ուղեկցվում է երեխայի անհանգստությամբ:

Փոքրիկների կղանքը կարող է նաև կոշտ լինել և դժվարությամբ դուրս գալ: Դրա պատճառը հիմնականում սխալ կերակրումն է, ինչպես նաև պատճառ կարող են լինել մոր հիվանդությունները (վահանաձև գեղձի խնդիրներ), որոշ դեղեր (հանգստացնող և այլն):

Հավելյալ սնուցման ժամանակ (5-6 ամսական), բնականաբար, նոր սնունդ ընդունելու արդյունքում փոխվում է նաև փոքրիկի կղանքը: Պետք է չմոռանալ, որ նոր սնունդը պետք է տալ՝ աստիճանաբար ավելացնելով, սկզբում ոչ այնքան երեխային կերակրելու, որքան նրան նոր համերին սովորեցնելու համար: Յուրաքանչյուր կերակրատեսակ պետք է առանձին սկսել: Առաջին երկու օրը նոր սնունդը կարող է չմարսվել և դուրս գալ կղանքի հետ, որի պատճառը երեխայի օրգանիզմի դեռևս սովոր չլինելն է նոր կերակրին, բայց եթե դա շարունակվում է նաև 3-րդ օրը, այդ կերակուրը պետք է հանել սննդից, ընդմիջում տալ 1-2 շաբաթ, ապա նորից փորձել:

Երեխայի օրգանիզմը երբեմն ավելի ակտիվ է արձագանքում նոր սննդին, կղանքը դառնում է ջրիկ, դիտվում են փորիկի ցավեր, գուցե նաև՝ ալերգիկ ռեակցիաներ: Այդ դեպքում նույնպես պետք է ընդհատել հավելյալ կերակրումը և թողնել, որ ստամոքս-աղիքային համակարգը հանգստանա:

Սպիտակուցային սննդի ժամանակ կարող է առաջանալ փորկապություն, այդ պատճառով փոքրիկին միաժամանակ անհրաժեշտ է հեղուկներ տալ: Պետք է չշտապել նաև մսեղեն ավելացնելուց․ ոչ բոլոր երեխաներն են կարողանում լավ յուրացնել այդ սպիտակուցը, երբեմն դիտվում է փորկապություն և ծանրաբեռնվում են երիկամները:

Լավագույն տարբերակ է երեխային երկար ժամանակ կերակրել կրծքով և հավելյալ սնունդը տալ մրգերի ու բանջարեղենի տեսքով: Այդ դեպքում կխուսափեք շատ խնդիրներից:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը