2025 Հուն 12, Հինգշաբթի
Որակյալ բուժսպասարկման հիմքում կանգնած են պատրաստված և գիտելիքներով զինված բուժաշխատողները։ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով ապագա բուժքույրերին մասնագիտական աճի ճանապարհին։
Վերջերս կենտրոնում հյուրընկալվել էին Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ներգրավված էին գործնական պարապմունքներում՝ համատեղելով տեսական ուսուցումն իրական կլինիկական միջավայրի հետ։
Ուսանողները հնարավորություն ունեցան անմիջապես ծանոթանալու բաժանմունքների աշխատանքային ընթացքին և ձեռք բերելու գործնական կարևոր հմտություններ։
Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են երիտասարդ մասնագետների ձևավորմանն ու հնարավորություն են տալիս՝ հետագայում համալրելու կենտրոնի թիմը լավագույն մասնագետներով։
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»