2023 Դեկ 13, Չորեքշաբթի
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Այսօր անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց կենտրոնի զարգացման տեսլականը։
Խոսելով կենտրոնի զարգացման նոր ռազմավարության մասին՝ պարոն Մելիք-Նուբարյանն ընդգծեց․ «Մեր հիմնական ռազմավարությունը ընգրկելու է մի քանի ուղղություններ։ Ամենակարևորը՝ հիմնվելով տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթների վրա՝ շարունակելու ենք կենտրոնի զարգացումը։ Այսինքն՝ բարելավելու ենք ենթակառուցվածքները, բժշկական սարքավորումների և պարագաների հագեցվածությունը։ Եվ այս ուղղություններով աշխատանքների մեկնարկն արդեն
տրված է:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը եղել է, կա և կմնա մեր երկրում հայտնի մանկաբարձա-գինեկոլոգիական բարձ որակի ծառայություն մատուցող բուժհաստատություն»։
Անդրադառնալով կենտրոնում առաջիկա ներդրվող նոր ծառայություններին՝ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց. «Մեր կենտրոնի կարգախոսն է՝ «Կնոջ համար, կնոջ շուրջ, կնոջ մասին»։ Եվ այդ տրամաբանության մեջ, իհարկե, սա կենտրոն է կանանց համար»։
Նոր տնօրենը վստահեցնում է, որ վերանորոգման և վերազինման աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ և չեն խաթարի կենտրոնի բնականոն գործունեությունը։
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»