Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կեսարյան հատումը դատավճիռ չէ․ մեկնաբանում է մասնագետը

Կեսարյան հատումը դատավճիռ չէ․ մեկնաբանում է մասնագետը

2023 Դեկ 21, Հինգշաբթի

Մեր երկրում վերջին տասնամյակներում դիտվում է կեսարյան հատումների թվի կտրուկ աճ, որը խիստ անհանգստացնող է: Այսպես, համաձայն վիճակագրական տվյալների, եթե 1992 թվականին կեսարյան հատման եղանակով լույս աշխարհ են եկել նորածինների 3,7%-ը, 2012 թվականին՝ 8,3%, ապա 2022 թվականին՝ արդեն 38,4%-ը։ Ցուցանշի աճի պատճառներից են առաջին ծննդաբերությունից հետո կրկնակի կեսարյան հատումները։

Կեսարյան հատումների տեսակարար կշռի նվազեցման տարբերակներից է՝ հաջորդ ծննդալուծումն անցկացնել բնական ճանապարհով։

Կեսարյան հատումից հետո՝ արգանդի վրա սպիի առկայության դեպքում, բնական ճանապարհով ծննդալուծումները հաջողությամբ իրականացվում են Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում կենտրոնում կատարվել է նմանատիպ մեկ ծննդալուծում՝ նախկինում կեսարյան հատումով ծննդաբերած կինն իր բալիկին լույս աշխարհ է բերել բնական ճանապարհով։ Ամեն անգամ, երբ պետք է վճիռ կայացնել, գնահատվում են ռիսկերը ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար և, եթե հնարավոր է խուսափել վիրահատությունից, ապա ընտրվում է բնական ճանապարհով ծննդալուծման մոտեցումը։ Իհարկե, յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է։

Այս մոտեցումը կարևոր դեր կունենա հատկապես կրկնակի կեսարյան հատումների թվի նվազեցման գործում, քանի որ առաջին կեսարյան հատումները հաճախ իրականացվում են անցողիկ ցուցումների հիմքով, որոնք հաջորդ ծննդաբերությունների ժամանակ արդեն բացակայում են, և հնարավոր է լինում ծննդալուծում՝ բնական ճանապարհով։

Անշուշտ, նման ծննդաբերություն հնարավոր է ոչ բոլոր դեպքերում, այլ միայն հակացուցումների բացակայության պայմաններում։ Պետք է հիշել, որ բնական ճանապարհով ծննդաբերությունը՝ կեսարյան հատումից հետո, միշտ որոշակի ռիսկ է պարունակում, որի պատճառներն են առաջին վիրահատության առանձնահատկությունները, ծննդաբերությունների միջև ընկած ժամանակահատվածը և այլն:

Կանխագուշակել բնական ծննդաբերություն կեսարյան հատումից հետո դժվար է, բայց ոչ անհնար։ Կարևոր է ճիշտ որոշել՝ կարո՞ղ է, արդյոք, կինը բնական ճանապարհով ծննդալուծվել, թե՞ ոչ։ Որոշման վրա ազդում են մի շարք գործոններ՝ առաջին կեսարյան հատման պատճառը, կնոջ և երեխայի վիճակը:

Այնպես որ, եթե ցանկանում եք կեսարյան հատումից հետո ծննդաբերել բնական ճանապարհով, ապա  հիշեք՝ դա հնարավոր է։

ՄՄԱՊԳՀԿ պրոֆեսիոնալ անձնակազմը միշտ պատրաստ է օգնել Ձեզ։ Մեր   բժիշկները պատրաստ են աջակցել բոլորին, ովքեր նրանց օգնության կարիքն ունեն։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը