2023 Դեկ 28, Հինգշաբթի
Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ալկոհոլային խմիչքի օգտագործումը կանանց շրջանում սկսել է «երիտասարդանալ» և ներկայում կանանց կեսից ավելին՝ 52.8%-ը, միջին հաշվով որևէ առիթով օգտագործում է մինչև 1 չափաբաժին ալկոհոլ: Հետևաբար, հղիության և հետծննդյան շրջանում ալկոհոլի օգտագործման վտանգների վերաբերյալ իրազեկված լինելը կարևոր է Ձեզ և Ձեր երեխային պաշտպանելու տեսանկյունից:
Հարկ է ընդգծել, որ հղիության կամ հղիության պլանավորման ընթացքում ալկոհոլի օգտագործման անվտանգ և թույլատրելի չափաբաժին գոյություն չունի: Ալկոհոլի բոլոր տեսակները հավասարապես վնասակար են, ներառյալ բոլոր տեսակի գինիները և գարեջուրը:
Պտղի մոտ ալկոհոլի ազդեցության հետևանքով առաջացող հնարավոր խանգարումները կանխարգելելի են, եթե երեխան մինչև ծնվելը չի ենթարկվում ալկոհոլի բացասական ազդեցությանը:
Ինչու՞ է ալկոհոլը վտանգավոր
Մոր արյան մեջ թափանցած ալկոհոլը պտղին անցնում է պորտալարի միջոցով։ Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել այնպիսի անցանկալի հետևանքների, ինչպիսիք են վիժումը, մեռելածնությունը և մի շարք ֆիզիկական, վարքային և մտավոր խանգարումներ, որոնք կարող են ուղեկցել ապագա երեխային ամբողջ կյանքի ընթացքում: Այս ախտաբանությունը հայտնի է որպես պտղի ալկոհոլային սպեկտորի խանգարումներ (FASDs):
Գրականություն՝ https://www.cdc.gov/ncbddd/fasd/alcohol-use.html
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»