Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վտանգավոր ախտանշաններ հղիության ժամանակ․ Նոնա Ֆրոլովա

Վտանգավոր ախտանշաններ հղիության ժամանակ․ Նոնա Ֆրոլովա

2023 Դեկ 04, Երկուշաբթի

Ինչպիսի՞ն պետք է լինի հղի կնոջ հսկողությունը հնարավոր վտանգներից խուսափելու համար։

Հղիությունը կնոջ օրգանիզմում ֆիզիոլոգիական գործընթաց է՝ բեղմնավորումից մինչև երեխայի ծնունդը: Կարևոր և անհրաժեշտ իրադարձություն է հղիի կյանքում առաջին այցը մանկաբարձ-գինեկոլոգին, որի ժամանակ մասնագետի կողմից հաստատվում է հղիության փաստը, որոշվում նրա ժամկետը, գնահատվում է կնոջ ընդհանուր վիճակը, հայտնաբերվում են հնարավոր վտանգները, զուգորդող հիվանդությունները, կազմվում է հետազոտությունների և նշանակումների պլանը:

Բժշկի դիմելու լավագույն շրջանը հղիության առաջին եռամսյակն է (մինչև 12 շաբաթականը):
Հղին պետք է ժամանակին իրականացնի անհրաժեշտ հետազոտությունները և հետևի բժշկի հրահանգներին՝ վտանգներից խուսափելու համար:

Բժշկի ի՞նչ հրահանգների և խորհուրդների պետք է հետևի ապագա մայրը։

Ընդհանուր անհրաժեշտ հրահանգներն են.

  • խուսափել երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և գիշերային աշխատանքից,
  • խուսափել ֆիզիկական մարզումներից, սպորտով զբաղվելուց, որոնք կարող են նպաստել որովայնի վնասվածքներին և ընկնելուն,
  • խուսափել սթրեսներից,
  • հնարավորին խուսափել երկարատև թռիչքներից,
  • սննդի մեջ բացառել մեթիլսնդիկային պարունակությամբ ձկնեղենը, չպաստերիզացված կաթը, փափուկ, հասունացող պանիրները, ապխտած մթերքը,
  • հրաժարվել ալկոհոլի օգտագործումից, ծխելուց։

Ո՞ր ախտանշաններն են համարվում վտանգավոր պտղի և մոր համար։

Հղիության ընթացքի մեջ ցանկացած շեղման դեպքում անմիջապես պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի, քանի որ դա կարող է լուրջ վտանգի ախտանշան լինել:

Վտանգավոր ախտանշաններ են.

  • օրվա մեջ 5 և ավելի փսխումը,
  • մարմնի քաշի կորուստը 3 կգ-ից ավելի՝ 1-1,5 շաբաթում,
  • 130/80-ից բարձր զարկերակային ճնշումը,
  • սեռական ուղիներից արյունային կամ առատ ջրային արտադրությունը,
  • ուժեղ գլխացավը, տեսողության խանգարումները, աչքերի առաջ շաղվածությունը ,
  • ցանկացած բնույթի ցավը՝ որովայնի ստորին հատվածում,
  • հղիության երկրորդ կեսում էպիգաստրալ ցավը, դեմքի, ձեռքերի կամ ոտքերի այտուցը,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացումը՝ 37,5-ից ավելի,
  • պտղի շարժումների բացակայությունը՝ 12 ժամից ավելի։

Չնայած հղիությունը համարվում է օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ, բայց, ցավոք, շատ կանանց մոտ այն լարվածության և ծանրաբեռնվածության շրջան է, և միայն քիչ դեպքերում է ընթանում առանց տարբեր աստիճանի արտահայտված ֆունկցիոնալ և օրգանական խանգարումների, որոնք հսկողություն և բուժում են պահանջում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը