Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Մեր մասին | Մեր տնօրենները

Մեր տնօրենները

 

Арешян Григорий Яковлевич 

Գրիգորի Արեշյան

Բժիշկ , պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ծնվել է 1887թ. հունվարի 7-ին Թիֆլիսի նահանգի Աղբուլաղ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Թելավի շրջանի Սացխենիսի դպրոցում, իսկ միջնակարգը` Թիֆլիսի գիմնազիայում, որն ավարտել է 1902թ:

1903թ. Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո առողջական վատ վիճակի պատճառով տեղափոխվել է Կիև և ուսումը շարունակել տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

1909թ. աշխատանքի է անցել Կիևի պրոֆ. Պիսեմսկու կլինիկայում:

1911թ. զորակոչվել է և մինչև 1913թ. ծառայել Վարշավայի ռազմական օկրուգում որպես գնդի բժիշկ:

1916թ. հիվանդության պատճառով եկել է Թիֆլիս և 3 տարի աշխատել որպես օրդինատոր:

1919թ. Գ.Արեշյանը հրավիրվել է Երևան, որտեղ նրա ջանքերով հիմնադրվել է Հայաստանի առաջին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:

1920թ. նա կազմակերպել է մանկաբարձական դպրոց, որտեղ դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա:

1928թ. Գ.Արեշյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1930-1935թթ. մնալով ամբիոնի վարիչի պաշտոնում` միաժամանակ ստանձնել է Երևանի նորաստեղծ բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի դեկանի պարտականությունները:

1932թ. Գ.Արեշյանը Երևանում կազմակերպել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, զբաղվել Հայաստանում այդ տարիներին լայն տարածում գտած հիվանդությունների, մասնավորապես մալարիայի հետևանքով կանանց մոտ առաջացած ախտաբանական պրոցեսների պարզաբանմամբ ու բուժմամբ:

1935թ. նա արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1957թ. ապրիլի 23-ին Երևանում:

1957-ից Գ.Արեշյանի անունով է կոչվում Երևանի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան:

 

 

 

 

Маркарян Партев Амбарцумович

Պարթև Համբարձումի Մարգարյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
մանկաբարձ-գինեկոլոգ

Ծնվել է 1898թ. սեպտեմբերի 20-ին, Արմավիրի մարզ, Արազափ գյուղում:

1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։

1929-1950 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտ։

1937 թվականին Երևանում կազմակերպել և ղեկավարել է քաղաքային ծննդատունը, միաժամանակ եղել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկան, ՀԽՍՀ առժողկոմի առաջին տեղակալ:

1949-1973 թվականներին մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ-ի տնօրեն, միաժամանակ՝ բժշկական ինստիտուտի սանհիգիենայի, մանկաբուժության և բժիշկների կատարելագործման ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։

1981 թվականին Մարգարյանի անունով է կոչվել Երևանի թիվ 3 կլինիկական ծննդատունը։

Հեղինակ է «Մանկաբարձություն» և «Գինեկոլոգիայի դասագիրք» ձեռնարկների։

Եղել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության վարչության նախագահ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի նախագահ, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ առողջապահության նախարարության ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի անդամ։

Մահացել է 1980 թ-ի մարտի 16-ին:

 

 

Окоев Григорий Георгиевич

Գրիգորի Օկոև

Գրիգորի Գեորգիի Օկոևը Հայաստանի առողջապահության մեծ երախտավոր է ու կազմակերպիչ, մարդու վերարտադրողական առողջության գիտակ և իր իմացություններով մարդկանց երջանկություն պարգևող վաստակաշատ բժիշկ:

Ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 13-ին ք. Երևանում՝ բժիշկերի ընտանիքում: Ավագների ավանդույթին հավատարիմ` մարդասիրաբար ընտրել է բուժական գործը:

1954թ. մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (այժմ` համալսարան) բուժական ֆակուլտետը:

1955թ. նշանակվել է Կողբի հիվանդանոցի գլխավոր բժիշկ` միաժամանակ կատարելով Նոյեմբերյանի շրջանի մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները, իսկ տիկին Մերին գործունեությունը սկսել է որպես թերապևտ:

1957թ. Գրիգորի Օկոևը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել  Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող:

1959թ. նշանակվել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնին:

1965-1973թթ. կատարել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի պաշտոնային պարտականությունները, միաժամանակ լինելով Առողջապահության նախարարության կոլեգիայի անդամ ու Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչը:

1969թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1971թ. դարձել ավագ գիտաշխատող: Գ.Գ. Օկոևի տեսական ու կազմակերպչական-գործնական ունակությունները հանրաշահ նոր դրսևորումներ են ունեցել հետագա պաշտոններում ու ձեռնարկներում:

1973-1989թթ. նա հանդիսացել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության ծննդօգնության խորհուրդը:

1981թ. Գ.Գ.Օկոևի գործուն մասնակցությամբ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի հենքիի վրա կազմակերպվել է մարդու վերարտադրողականության գծով

1992-1993թթ. Գ.Գ.Օկոևը եղել է ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի գործադիր տնօրենը: Խորհրդային տարիներին նա Մանկաբարձ-գինեկոլոգների Համամիութենական միության նախագահության խորհրդի անդամ էր:

ՀՀ վաստակավոր բժիշկ, Առողջապահության գերազանցիկ Գրիգորի Գեորգիի Օկոևը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով:

Մինչև կյանքի վերջը` 2004թ. դեկտեմբերի 24-ը, միշտ նրբանկատ, պրպտուն ու անխոնջ բժիշկը երիտասարդական ավյունով և արդիական մտայնությամբ շարունակեց իր մարդասիրական առաքելությունը` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության:

 

 

Կառլեն Բագրատի Ակունց

Ծնվել է  հոկտեմբերի 24-ին, 1933թ. Գորիսում

մանկաբարձ-գինեկոլոգ։

Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974)։

Ալերգաբան Վարդան Ակունցի եղբայրը։

Կենսագրություն

1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։

1973-1989 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչը:

1989-1998 թվականներին՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն։

Մշակել է պահպանողական և վիրահատական բուժման եղանակներ՝ կանանց անպտղության դեպքում, զբաղվել է պտղի վարակական ախտաբանության (ֆետոպաթիա) ներարգանդային ախտորոշման, բարձր ռիսկի դեպքում հղիության և ծննդաբերության ընթացքի ուսումնասիրության խնդիրներով:

 

  Գեորգի Գրիգորիի Օկոև

Գեորգի Գրիգորիի Օկոև 

մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր

1977թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1982թ. ք. Մոսկվայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզ:
1992թ. բժշկական գիտությունների դոկտոր
1994թ. ստացել պրոֆեսորի կոչում
2000թ․ Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս

Աշխատանքային գործունեություն

1977-1979թթ. Երևանի Պետական բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատոր
1979-1982թթ․ Մոր և մանկան առողջության պահպանման Համամիութենական գիտա-հետազոտական կենտրոն, ք. Մոսկվա, նպատակային ասպիրանտուրա
1982-1984թթ. Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, ավագ լաբորանտ
1984-1991թթ. Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, ասիստենտ
1991-2011թթ. ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ
1997-1999թթ. "Էրեբունի" ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ` ծննդօգնության գծով:
1999-2023թթ. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, տնօրեն
2011թ.-ից առ այսօր Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ:

Գիտական աշխատություններ - 293, այդ թվում 3 մենագրություն, 2 գիրք, 5 ուսումնական ձեռնարկ, 1 գյուտարարություն:
Ղեկավարությամբ պաշտպանվել են 30 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություններ:

 

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը