Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ պրոֆեսոր Ռուբեն Ադամյանի դասախոսություն-քննարկումը

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ պրոֆեսոր Ռուբեն Ադամյանի դասախոսություն-քննարկումը

2024 Փետ 09, Ուրբաթ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել էր դասախոսություն-քննարկում , որի ժամանակ Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանը ներկայացրեց բացառիկ դեպքեր, կիրավող նորագույն մեթոդիկաներ։

Դասախոսության թեման ՝ «Պլաստիկ վիրաբուժությունը հարակից վիրաբուժական մասնագիտություններում բարդ պացիենտների բուժման գործընթացում»։

Ներկայացնելով պրոֆեսոր Ադամյանին՝ ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը նշել է, որ շատ կարևոր է տեսնել, լսել, թե այսօր ինչ արդի մեթոդներ են կիրառվում վերականգնողական վիրաբուժության մեջ, ինչը կընդլայնի մեր մտահորիզոնն ու կօգնի գտնել շատուշատ հարցերի պատասխաններ՝ մասնագետից, ով երկար տարիների փորձ ունի ոլորտում։

Հանդիպման շրջանակում Արմեն Բլբուլյանը տեղեկացրեց, որ ՄՄԱՊԳՀԿ-ում առաջիկայում նպատակ ունեն ստեղծելու նոր՝ պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն։

«Որպեսզի ծառայությունը լինի արդյունավետ, մենք պարտավոր ենք ուսումնասիրել գիտական կողմը։ Մեր կենտրոնն ունի գիտահետազոտական ուղղվածություն, և դա պետք է միշտ հիշել»։    

Արմեն Բլբուլյանի խոսքով՝ դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ադամյանի հետ քննարկել են նաև հնարավոր գործակցության եզրերը միջազգային առաջատար կլինիկաների հետ։

Պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն ասել է, որ թեև ինքը գինեկոլոգ չէ, այլ պլաստիկ վիրաբույժ է, բայց գործի բերումով հաճախ է առնչվում նաև գինեկոլոգների հետ։

«Այսօր փորձեցի ցույց տալ, որ պլաստիկ վիրաբուժությունը միայն գեղեցկության ինդուստրիա չէ, այն ունի կոնստրուկտիվ, վերականգնողական գործառույթ շատ տարբեր վիրաբուժական ախտաբանությունների համար»։

Պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն ընդգծել է, որ առանց նոր մեթոդների իմացության ու համատեղ ջանքերի, անհնար է պատկերացնել բարդ պացիենտների բուժման գործընթացը։ Եվ այստեղ հարցը ոչ միայն կյանքի որակի մասին է, այլ հենց՝ կյանքի։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը