«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5*5 սմ

Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5*5 սմ

2024 Փետ 16, Ուրբաթ

Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից։

Անամնեզի հիման վրա պարզ դարձավ, որ կինը ունեցել է 4 հղիություն, որոնցից 2-ի դեպքում ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով՝ վերջինը 7 տարի առաջ, 2-ի դեպքում կատարել է հղիության արհեստական ընդհատում՝ վերջինը մոտավոր 1․5-2 ամիս առաջ։

4-րդ հղիության ժամանակ պտղաձուն իմպլանտացվել է կեսարյան հատման սպիի շրջանում, ինչի պատճառով այլ բժշկական կենտրոնում կատարվել է հղիության արհեստական ընդհատում՝ գործիքային եղանակով, ինչից հետո մինչ օրս կինը ունեցել է արյունային արտադրություն։

Մեր կենտրոնում կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները։

ՈՒՁՀ-ով հայտնաբերվել է հեմատոմա՝ հետվիրահատական սպիի շրջանում, միզապարկ-արգանդային ծալքի տակ մոտ՝ 4,5*5 սմ տրամաչափի։

Կատարվել է հետվիրահատական սպիի և հեմատոմայի հեռացում, արգանդի ամբողջականությունը վերականգնվել է։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում։

ՄՄԱՊԳՀԿ մասնագիտական թիմից այս կլինիկական դեպքի շրջանակում աշխատել են Ա.Կ. Բլբուլյանը, Ա.Ռ Բադալյանը, Է. Բ. Հարությունյանը:

Կլինիկական դեպքի մասին ավելին տեղեկանալու համար սեղմեք հետևյալ հղումը՝
http://surl.li/qoplu

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը