2024 Մար 07, Հինգշաբթի
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի: Հասունացման շրջանում ձվաբջիջներն ավելի քիչ են՝ 350-400 հազար, իսկ 37 տարեկանում՝ 25,000-ից ավելի պակաս: Ձվաբջիջների քանակի նվազմանը զուգահեռ՝ իջնում է նաև նրանց որակը, շատանում են անեուպլոիդ բջիջները, որոնց քրոմոսոմային կազմը փոփոխված է, և ընդունակ չէ ձևավորելու կենսունակ էմբրիոններ:
ԱՄԲ հաջողությունը որոշվում է ոչ թե ծրագրին մասնակցող բուժառուի տարիքով, այլ ձվաբջիջների դոնորի տարիքով:
Ձվաբջիջների քանակի և որակի նվազումից զատ, տարիքի հետ, նաև առաջանում են այլ խնդիրներ՝ զարգացող և պրոգրեսիվող գինեկոլոգիական հիվանդություններ (էնդոմետրիոզ, արգանդի միոմա և այլն), ինչպես նաև ակտիվանում են քրոնիկ հիվանդությունները: Դրանք խանգարում են ոչ միայն բեղմնավորմանը, այլ նաև հղիության պահպանմանը, բարձրացնում են մոր և պտղի բարդությունների զարգացման հավանականությունը:
Ներկայում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել ուշ մայրության խնդիրը, և օգնում կնոջն ունենալ առողջ երեխա` իր կողմից պլանավորած տարիքում:
Այս մեթոդի ժամանակ երիտասարդ տարիքում կնոջից վերցվում է առողջ կենսանյութ, այն կրիոկոնսերվացվում է և պահպանվում կրիոբանկում: Ձվաբջիջներն այդպես կարող են պահպանվել երկար ժամանակ՝ չկորցնելով իրենց սկզբնական հատկությունները (սառեցումից հետո օգտագործելիս ձվաբջիջների կենսունակությունը 95 տոկոս է կազմում): Կենսաբանական տարիքը համապատասխանում է ձվաբջիջները վերցնելու ժամանակ տարիքին:
Քանի որ ձվարանային պաշարը ավեի ինտենսիվ սկսում է նվազել 35-37 տարեկանում, ուստի հետագա վերարտադրողական պլանները հաջողությամբ իրականացնելու համար առավել նպատակահարմար է դիմել ձվաբջիջների սառցապահպանմանը մինչև 35 տարեկանը։
Իսկ թե ինչպես է դա կատարվում և ինչից սկսել, մանրամասն կներկայացվի տեսահոլովակի միջոցով։
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Արգանդի պարանոցի հետազոտությունը կարևոր մաս է կնոջ առողջության պահպանման գործում։ Դրա հիմնական նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»