2024 Մար 20, Չորեքշաբթի
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար։
ՄՄԱՊԳՀԿ գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահ է, որ այն կենտրոնում իրագործվող կարևոր բարեփոխումներից մեկն է և դրական անդրադարձ կունենա մատուցվող ծառայությունների որակի վրա։
«Կենտրոնի ընդհանուր զարգացման համատեքստում մեծ կարևորություն ենք տալիս մարդկային ներուժին, քանի որ մեր ամենամեծ հարստությունը մեզ մոտ աշխատող մարդիկ են, ուստի գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ուղղված ներդրումը լիովին տեղին է։ Ի վերջո, այս ամենն անդրադառնում է պացիենտներին, ծննդկաններին, հղիներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, իսկ որակը բուժօգնության կարևոր առաջնահերթություններից է»։
«Management Mix» խորհրդատվական և ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը ճիշտ ուղու վրա է, քանի որ ներդնում է կառավարման ժամանակակից համակարգ, որի նպատակը պացիենտ-բուժքույր փոխհարաբերությունները բարելավելն է, պացիենտների և նրանց հարազատների հետ առավել հմտորեն և արդյունավետ հաղորդակցվելը։
«Այն, անշուշտ, երկարատև գործընթաց է, և քայլ առ քայլ պետք է հասնել նպատակին։ Մեր առաջարկած ծրագիրը համապատասխանում է բոլոր միջազգային չափորոշիչներին։ Այն իրականացվում է թվային խաղերի, թեստերի և ինտերակտիվ շփման միջոցով։ Այստեղ մեծ կարևորություն ենք տալիս նաև խմբային աշխատանքին»։
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...
Կարդալ ավելին»Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...
Կարդալ ավելին»