Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

2024 Մար 27, Չորեքշաբթի

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում, երեխա ունենալ այլ երկրում։

Վաղաժամ ծննդաբերության նշաններով Նիսրինը տեղափոխվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ 24 շաբաթական հղիությունից ծնվում է Սոֆիան 770 գ քաշով, 32 սմ հասակով:

Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկը՝ էքստրեմալ անհասությամբ և արտահայտված շնչառական խանգարումներով և այլ ծանր առողջական խնդիրներով պայմանավորված, տեղափոխվում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

«Սովորաբար, այդպիսի երեխաների ապրելիությունը շատ ցածր է, բայց, բարեբախտաբար, բժիշկների և բուժանձնակազմի ջանքերն արդյունք տվեցին: Նման դեպքերում մեծ դեր ունի նաև ընտանիքի հատկապես մոր գործոնը: Նորածնի մայրիկը բուժանձնակազմին օգնում էր իր ներկայությամբ,  վիճակի վերաբերյալ բավականին խորը գիտելիքներով, ինչի շնորհիվ կես խոսքից հասկանում էր բժիշկներին: Նիսրինը երբեք թևաթափ չեղավ, չհուսահատվեց, նա իր փոքրիկի կողքին էր իր աղոթքներով և մեծ վստահությամբ, որ երեխան ապրելու է:

Տարիների փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, որոնց ընտանիքը՝ հույսով լցված, փոքրիկի և բժիշկների կողքին է լինում, մեծ հավանականություն են ունենում ապրելու»,- պատմում է նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանը։

1-1,5 ամիս անց, երեխային տեղափոխելու հարցը քննարկելու համար, կապ հաստատվեց Հոլանդիայի բժիշկների հետ և մանրամասն ներկայացվեց երեխայի վիճակը: Հոլանդացի մասնագետները, հաշվի առնելով, որ այդպիսի բարդ ախտորոշմամբ նորածնի վիճակը Հայաստանի բժիշկների ջանքերով օրեցօր բարելավվում է, իսկ փոքրիկի տեղափոխումը որոշեցին հետաձգել տեղափոխումը և շարունակել բուժումը Հայաստանում: Երեխան հիվանդանոցում մնաց մինչև 35 շաբաթականը:

Բուժման մեջ կիրառվեց նաև «կենգուրու» խնամքը, որը մեծ դեր ունի անհաս երեխաների խնամքն ապահովելիս: Նիսրինը շատ էր ոգևորվում, երբ երեխան մերկ վիճակում դրվում էր մոր որովայնին, կրծքին՝ ապահովելու մարմին-մարմին անմիջական շփումը: Արդյունքն ակնհայտ էր՝ երեխայի մոտ անմիջապես բարձրանում էր սատուրացիան: Նիսրինի խնդրանքով «կենգուրու» խնամքն իրականացվեց նաև Սոֆիայի հայրիկի հետ:

Երբ երեխան պատրաստ էր տեղափոխման, Հոլանդիայից մասնագիտացված ինքնաթիռ ուղարկվեց՝ բժիշկներով և անհրաժեշտ սարքերով: Փոքրիկը բարեհաջող տեղափոխվեց և հետագա հսկողությունն ու բուժումը շարունակվեց Հոլանդիայի լավագույն հիվանդանոցներից մեկում:

Նիստրինն իր նամակում գրում է․ «Կարծում եմ իմ փոքրիկ աղջիկը զգաց իմ աճող սերը Երևանի և նրա գեղեցիկ հայկական մշակույթի հանդեպ, և որ նա նույնպես ցանկանում էր դրա մի մասնիկը դառնալ: Մեր փոքրիկ հայ աղջիկը․․.

Նրա հրաշալի բժիշկը՝ նեոնատոլոգ Աիդա Դանիելյանը և նորածնային բաժանմունքի թիմը չհուսահատվելով պայքարում էին իմ փոքրիկ աղջկա համար: Նրանք արեցին, ամեն հնարավորը:

Հոլանդացի բժիշկները տպավորված էին, թե ինչպես են հայ բժիշկները փրկել Սոֆիային: Իրենց խոսքերով, անգամ Հոլադիայում, 24 շաբաթականում ծնված երեխաների ապրելիությունը 50%-ից մի փոքր ավելի է։

Դա ցույց է տալիս, թե հայ բժիշկներն ինչ մեծ աշխատանք են կատարել: Մարգարյան ծննդատունը միշտ մեր սրտում ենք պահելու։

Շնորհակալություն ամեն ինչի համար»։

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը