«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ուշ վերարտադրողական տարիք

Ուշ վերարտադրողական տարիք

2024 Փետ 23, Ուրբաթ

Ամբողջ աշխարհում կնոջ սոցիալական վիճակի փոփոխությունը հասարակության մեջ համարվում է վերջին տարիների նվաճումներից մեկը: Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է:

Երեխայի ծնունդը կյանքի ավելի ուշ շրջանում պալանավորելը սահմանափակում է վերարտադրողական գործառույթի իրականացման հնարավորությունները, իսկ տարիքը անպտղության այնպիսի գործոն է, որի վրա հնարավոր չէ ազդել:

Կանանց բեղմնավորման կենսաբանական հատկությունն իր գագաթնակետին է հասնում մոտավորապես 20 տարեկանում, որից հետո սկսում է աստիճանաբար նվազել: Պտղաբերության հարաճող նվազում նկատվում է 35 տարեկանից հետո, և ավարտվում է դաշտանադադարից մի քանի տարի առաջ:

Ֆոլիկուլները կնոջ ձվարաններում սաղմնադրվում են ներարգանդային կյանքում,  դաշտանային ցիկլի սկսվելուց հետո դրանք աստիճանաբար պակասում են։ Որոշ ֆոլիկուլներ վերածվում են դոմինանտ ֆոլիկուլի, մյուսները ենթարկվում են ատրեզիայի (հետ են զարգանում), ընդ որում, դա տեղի է ունենում յուրաքանչյուր ամիս և անդարձելի է։ Տարիքին զուգահեռ, ձվարաններում ֆոլիկուլների քանակը նվազում է, հետևաբար, նվազում է նաև ձվաբջիջների քանակը։

Քանակի նվազման հետ մեկտեղ, նաև իջնում է ձվաբջիջների որակը, ուստի ուշ վերարտադրողական տարիքում մեծանում է քրոմոսոմային անոմալիաների ռիսկը  (Դաունի, Էդվարդսի և այլ համախտանիշներ): Հաճախ են հանդիպում չզարգացող հղիություններ: Հնարավոր բարդություններից խուսափելու համար ԱՄԲ ծրագրում, 40-ն անց կանանց դեպքում, նպատակահարմար է իրականացնել նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում:

Ուշ վերարտադրողական տարիքում անպտղության հաղթահարման մյուս տարբերակներն են՝ դոնորական ձվաբջիջների օգտագործումը կամ ձվաբջիջների սառցապահպանումը: Այս թեմաներով կխոսենք հաջորդ նյութերում:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը