2024 Ապր 22, Երկուշաբթի
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»թեմայով դասախոսությունը, որի շրջանակում զեկուցումներով հանդես եկան «Հերացի» Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի Ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանն ու «Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգ Մագդա Օսիպյանը։
«Իմ զեկուցման մեջ շեշտադրել եմ համակարգային հիվանդություններով պացիենտների վարումը հղիության ժամանակ թեման,խոսել բուն խնդրի ու առանձնահատկությունների, ինչպես նաև առաջացող բարդությունների լուծման մասին»,- ասաց Քնարիկ Գինոսյանը։
«Այսօր քննարկեցինք հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, որի իմացությունը, հատկապես կարևոր է մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում՝ հիվանդությունը ճիշտ ախտորոշելու, բարդությունները կանխարգելելու և ժամանակին բժիշկ-ռևմատոլոգին դիմելու համար», - ասաց Մագդա Օսիպյանը։


Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»