2024 Մայ 22, Չորեքշաբթի
Նյութափոխանակությանը ինսուլինի մասնակցության խանգարումը լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների։
Այս մասին մայիսի 16-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ կոնֆերանսների դահլիճում «Ինսուլինառեզիստենտականություն» թեմայով կայացած դասախոսության ժամանակ ասաց էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ Հայկ Ազարյանը:
Նրա փոխանցմամբ՝ այն կարող է ունենալ տարբեր հետևանքներ՝ հանգեցնելով գիրության, լյարդի վնասման և, ի վերջո, մետաբոլիկ համախտանիշի զարգացման։ Այս պայմաններն, իրենց հերթին, կարող են մեծացնել սրտի և այլ օրգան-համակարգերի կողմից լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Հայկ Ազարյանն ընդգծեց, որ ամեն տարի այս հիվանդությունների արդյունքում զարգացող բարդություններից մահանում է մոտավորապես 5 մլն մարդ ամբողջ աշխարհում , որոնցից ամենատարածվածը ճարպակալումն է, ինչը հաճախ կապված է ոչ առողջ սնվելու հետ, ներառյալ՝ սննդակարգում արագ յուրացվող ածխաջրատների մեծ քանակը:
Հարկ է հետևել սննդակարգին, լինել ֆիզիկապես ակտիվ, նվազեցնել արագ յուրացվող ածխաջրատների օգտագործման քանակը, ավելի շատ օգտագործել բջջանք (օրինակ՝ բանջարեղեն)։

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»