2024 Հուն 14, Ուրբաթ
Անին դիմել էր մեր ծննդատուն հղիության 37 շաբաթական ժամկետում։ Առաջին հղիությունը ավարտվել էր կեսարյան հատումով: Երկրորդը՝ դիմելով լրիվ բացվածքի պայմաններում, ավարտվել էր շտապ ծննդաբերությամբ։
Սա երրորդ հղիությունն էր և Անին տրամադրված էր կեսարյան հատումով ունենալու իր բալիկին։ Սակայն անսպասելի ցավեր էին սկսվել և ստիպված դիմել էր ծննդատուն։
Ընդհանուր զննության ժամանակ պարզ դարձավ, որ արգանդի պարանոցի և սպիի վիճակը թույլ է տալիս գնալ ինքնուրույն ծննդաբերության և Անին` վստահելով բժշկին, համաձայնվեց։ Եվ, Փառք Աստծո, ընդունվելուց 3 ժամ հետո ծնվեց հասուն տղա երեխա՝ 3.200 քաշով, 51սմ հասակով։
Հետծննդաբերական շրջանը ընթացել է հարթ։ Ծննդաբերության 3-րդ օրը, բավարար վիճակում Անին երեխայի հետ միասին դուրս է գրվել մեր ծննդատնից։
Ունե՞ք հարցեր` գրեք մեկնաբանություն կամ ուղարկեք անձնական նամակ, պատասխանը չի ուշանա։
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»