«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ

Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ

2024 Հուն 14, Ուրբաթ

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ և անպտղությամբ՝ հոնադոտրոպ հորմոնների նկատմամբ ձվարանների զգայունության բացակայության հետ կապված: Ռեզիստենտ ձվարանների համախտանիշի ժամանակ ձվարանները մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ զննումով փոփոխված չեն:

Որո՞նք են համախտանիշի առաջացման պատճառները:

Առաջացման պատճառները կարող են լինել ժառանգական, աուտոիմուն գործոնները:  Այս խնդիրը հաճախ  առաջանում է այն կանանց մոտ, որոնք կյանքի ընթացքում ունեցել են համաճարակային պարօտիտ (խոզուկ):

Ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս:

Ախտանշաններն են՝

  • դաշտանային ցիկլի խանգարումներ (սկզբնական շրջանում դիտվում են ուշացումներ, այնուհետև ցիկլն ընդհանրապես դադարում է),
  • երկրորդային ամենորեա,
  • անպտղություն (տվյալ դեպքում ձվազատման բացակայության պատճառով հղիությունը դառնում է անհնարին):

Ռեզիստենտ ձվարանների համախտանիշին բնորոշ չեն կլիմաքսի ժամանակ արտահայտվող քրտնարտադրությունը, ջերմահորդանքը, քնի խանգարումները:

Ինչպե՞ս ախտորոշել ռեզիստենտ ձվարանները:

Կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի ժամանակ գրանցվում է բարակ լորձաթաղանթ (հիպոպլազիա): Հորմոնալ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում է ֆոլիկուլախթանիչ և լյուտեինացնող հորմոնների նորմայից բարձր ցուցանիշներ, իսկ էսթրոգենները և պրոգեստերոնը՝ նորմայից ցածր:

Ինչպե՞ս բուժել:

Բուժումն իրականացվում է հորմոնային փոխարինող թերապիայով, որը ձվարանների դիսֆունկցիան կարգավորելու հիմնական ուղղությունն է:

Ամբողջովին վերականգնել ձվազատումը և լիարժեք կարգավորել դաշտանային ցիկլը չի հաջողվում, քանի որ տվյալ խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Այդ պատճառով ամուսնական զույգին առաջարկվում է արտամարմնային բեղմնավորում` դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ:

«Մարգարյան ծննդատանը» ՄՄԱՊԳՀԿ  շուրջ 20 տարի է, ինչ ռեզիստենտ ձվարանների համախտանիշի առկայության դեպքում դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ իրականացնում է արտամարմնային բեղմնավորում:
 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը