«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | 3-րդ սեմինարի թեման հաճախ կանանց կրծքով կերակրելու անհրաժեշտ հմտություններին չտիրապետելն էր

3-րդ սեմինարի թեման հաճախ կանանց կրծքով կերակրելու անհրաժեշտ հմտություններին չտիրապետելն էր

2024 Օգս 23, Ուրբաթ

Մարգարյան ծննդատանը կայացավ երրորդ սեմինարը` կրծքով կերակրման վերաբերյալ։ Այս սեմինարների ընթացքում մեր ծննդատան առաջատար մասանգետները ո՛չ միայն գործընկերների հետ կիսում են տեսական գիտելիքները, այլ նաև սովորեցնում են գործնական հմտություններ:

Կրծքով  կերակրման խորհրդատու, բուժքույր Մարիաննա Հովհաննիսյանը վստահ է, որ նման միջոցառումները զգալիորեն օգնում են յուրացնել կրծքով կերակրման հմտությունները և նպաստում բուժաշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացմանը:

«Քննարկեցինք, թե ինչպե՞ս պետք է լակտացիայի խորհրդատուն կարգավորի ծագած խնդիրները, և ի՞նչ հմտություններ ու տեխնիկա պետք է ունենա մասնագետը՝ կանանց ճիշտ խորհրդատվություն տրամադրելու համար:

Հիմնական թեման կրծքով կերակրման խնդիրների վերանայումն էր, որպեսզի բուժաշխատողը կարողանա տարբերակել ճիշտ և սխալ մոտեցումներն ու տեղյակ լինի այս գործընթացի բարդություններին:

Քննարկման կիզակետում էին կերակրման ճիշտ դիրքը, երեխային ճիշտ գրկում պահելը և տեխնիկայի այլ նրբություններ:

Սեմինարների ընթացքում մենք վերլուծել ենք իրական դեպքերը` պրակտիկայից, որտեղ, չնայած իրենց գործողությունների ճշտության մեջ կանանց վստահությանը, գործնականում հաճախ բացահայտվում էր, որ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ, ինչը կարող է հանգեցնել կրծքի ճաքերի, վնասվածքների և այլ խնդիրների, ինչպիսիք են` կաթի կանգը և մաստիտների առաջացումը:

Այս սեմինարների նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը, օգնել բացահայտելու և վերացնելու ոչ պատշաճ կերակրման խնդիրները և կանխելու դրանց վնասակար հետևանքները:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը