2024 Օգս 12, Երկուշաբթի
Սեմինարները կանցկացվեն շաբաթական մեկ անգամ`15․08․2024թ, 22․08․2024թ և 29․ 08․2024թ՝ ուղղված լինելով մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, մանկաբույժների, մանկաբարձուհիների, նեոնատալ բուժքույրերի համար կրծքով կերակրման խնդիրներին վերաբերող գիտելիքների թարմացմանն ու արդի տեղեկատվության տրամադրմանը:
Դասախոսությունները կկարդան Մարգարյան ծննդատան մասնագետները՝ Նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանը, կրծքով կերակրման խորհրդատու` նեոնատոլոգ Աննա Տոնիկյանը և կրծքով կերակրման խորհրդատու՝ բուժքույր Մարիաննա Հովհաննիսյանը։
Նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյան.
Սեմինարների նպատակը մեր աշխատակիցների, ինչպես նաև այլ բուժհաստատությունների գործընկերների հետ փորձի փոխանակումն է։
Վերջին տարիներին աճել է կրծքով կերակրումն ընտրող մայրերի թիվը, և մեր ծննդատունը որդեգրել է` որպես երեխաներին կյանքի լավագույն սկիզբ, նրանց կրծքի կաթով սնվելու հնարավորություն տալ:
Վստահ ենք, որ այս սեմինարները կօգնեն բարելավել կրծքով կերակրման պրակտիկան՝ աջակցելով նեոնատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքներում աշխատող բուժաշխատողներին:
Կարևոր է նշել, որ սեմինարներն անցկացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի կողմից հայտարարված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա առիթով:
Մենք հպարտ ենք այս կարևոր իրադարձությանը նպաստելու և կրծքով կերակրման խթանման համաշխարհային նախաձեռնություններին աջակցելու համար:
Սեմինարների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ⬇️
https://morevmankan.am/arm/726/ՍեմինարներիշարքնվիրվածԿրծքովկերակրմանհամաշխարհայինշաբաթին
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»